
Volkswagen-ի շուրջ սկանդալը գլոբալ մասշտաբներ է ձեռք բերում

Volkswagen կոնցեռնի շուրջ սկանդալը գլոբալ մասշտաբներ է ընդունում:
Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:
Ինչպես Volkswagen-ի ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեռնի մուս ստորաբաժանումների մեքենաների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Audi-ն, Skoda-ն, Seat-ը կամ Porsche-ն, տեղադրվել են սարքեր, որոնք ստուգման ժամանակ նվազեցրած են ցույց տվել մթնոլորտն աղտոտող գազերի արտանետման իրական ծավալները:
Այն բանից հետո, ինչ խարդախությունը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, ընկերության նկատմամբ հետաքննություն սկսելու մասին են հայտարարել Գերմանիան, Հարավային Կորեան ու Իտալիան:
Ֆրանսիան կոչ է արել Եվրամիությանը անցկացնել սեփական հետաքննությունը եվրոպական երեք ավտոարտադրողների նկատմամբ, սակայն Եվրահանձնաժողովը դեռ վաղ է համարում արտակարգ միջոցառումների սահմանումը մինչև Volkswagen-ի «գործի» ավարտը: