
Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիա. «Լևանդովսկին 9 րոպեում ավելի շատ գոլ խփեց, քան մեր երկրի հավաքականն իր ողջ պատմության ընթացքում»

Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պենտա-տրիկը, որը նա ձևակերպել է Բունդեսլիգայի 6-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղում ընդամենը 9 րոպեում:
«Լևանդովսկին 9 րոպեում ավելի շատ գոլ խփեց, քան մեր երկրի հավաքականն իր ողջ պատմության ընթացքում»,- գրել է Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը փոխարինման է մտել ընդմիջման ժամանակ և 51-60-րդ րոպեների ընթացքում 5 գոլ է հեղինակել:
Սիրարփի Աղաբաբյան