
Շումախերի քաշը նվազել է մինչև 45 կիլոգրամ

Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը կշռում է ընդամենը 45 կիլոգրամ, հայտնում է իտալական Corriere della Sera թերթը:
Հիշեցնենք, որ ներկայում ավտոարշավորդը վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայի իր տանը գլխի ծանր վնասվածքից հետո, որն ստացել էր 2013թ. դեկտեմբերին դահուկներով սահելիս:
Շումախերը նախկինի պես չի կարող խոսել, քայլել ու գտնվում է կիսաանգիտակից վիճակում: