Արցախի պատվիրակությունը մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Երևանում մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին` ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Արցախը ներկայացված էր առանձին տաղավարով` ձևավորված ուրույն ավանդական ոճով:

g

Պատվիրակության ներկայացուցիչները տաղավարի հյուրերին բաժանել են Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն են փոխանցել Արցախով հետաքրքրված այցելուներին:

Ցուցահանդես-ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև համաժողով, որտեղ Արցախի պատվիրակության ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով` ԼՂՀ-ում զբոսաշրջության կայուն զարգացման ուղղությունների մասին:

Նշենք, որ ցուցահանդես-ֆորումում Արցախի պատվիրակությունը գլխավորում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

4548996

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930