Oգոստոսի 7-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի: Նախքան երթը՝ Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լևոն Հայրապետյանի առողջության և նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով:
Ինչպես տեղեկացրել էինք, 2014 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 16.9%-ով և կազմել 4388.9 հազար տոննա։ Ամենից շատ՝ 28.5 տոկոսով նվազել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 2161.7 հազար տոննա։
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.55 դրամը։
Մենք ներդնելու ենք մոտ $ 320 մլն: Ծրագրի մեկնարկից կկարողանանք ապահովել մոտ 1500 աշխատատեղ շինարարության ամենաակտիվ շրջանում
Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Դե Վաալը հոդվածի վերջում նշում է, որ բախումները փոքր-ինչ հանդարտվել են հավանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները ուշքի են բերել երկու կողմերին:
«Ռուսաստանը չի հայտարարել երբեք, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, համենայն դեպս, ես չեմ լսել, բայց հայտարարել է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իր համար բարեկամական երկրներ են: Եվ եթե մենք մեր հույսը դնում ենք Ռուսաստանի վրա, որ կարող է այս հակամարտության մեջ մեզ աջակցել, ապա, եթե նույնիսկ աջակցի, ապա կաջակցի բավականին ուշ, իսկ եթե ընդունենք, որ մեզ աջակցեց, ապա այդ հաղթանակը ոչ թե մերն է լինելու, այլ լինելու է չակերտավոր դաշնակցինը: Իսկ թե ինչպե՞ս «դաշնակիցն» իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կվերաձևի հետագա այդ սահմանները, մենք ունենք դրա պատմական փորձը»:
Մենք մտահոգություն ենք հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան:
Ռուսաստանը կարող է կասեցնել եվրոպական չարտերային թռիչքների մի մասը և ԵՄ-ի ավիափոխադրողների համար երկարաձգել անդրսիբիրյան երթուղիները:
Ալիևն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել առաջնագծում և համապատասխան հրամաններ է տվել սպաներին:
Կազիմիրովը լուրջ չի մոտենում Իլհամ Ալիևի այն հայտարությանը, թե «Ադրբեջանը հուսալի գործընկեր է»:
Վերջիվերջո, հակառակորդի հետախուզությունը քնած չէ:
Amnesty İnternational-ը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Ադրբեջանում սառեցվել է 12 ՀԿ-ի և 13 քաղաքացիական ակտիվիստի հաշվեհամարները:
Զալկալիանին նման կերպ է մեկնաբանել հարևան երկու երկրների միջև հարաբերությունների սրումը:
«Ի՞նչ իրավունք ունի բանակում չծառայածը պետական պաշտոնյա լինել: Խայտառակություն է. ինչպե՞ս կարող է բանակում չծառայած մարդը Հայաստանի պետական ստրուկտուրաներում պաշտոն զբաղեցնի: Դա հանցավոր մոտեցում է մեր ազգի ապագայի և այսօրվա անվտանգության նկատմամբ: Մարդ, որը զինվոր չի եղել, դիրքեր չի պահել, լավ չի հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում, իսկ ինքը որոշում է կայացնում: Այս տղաները սինթետի՞կ կոշիկներ հագնեն մինուս 20, 30° Օմարի վրա, թե՞ կիսասինթետիկ: …Ցանկացած պաշտոնյա պիտի ծառայած լինի. չի՞ ծառայել՝ թող ռադը ըլնի էդ պաշտոնից: Հաստատ իրենից ոչ պակաս մասնագետ կճարենք»-, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասաց դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը՝ Ս. Ասատրյանն ասաց, որ այն այնքանով կարող է կարևոր լինել, որ գոնե կիջեցնի սահմանային լարվածությունը. «Ինձ թվում է, որ նախագահների առաջնային խնդիրը լինելու է այն, որ հնարավորինս չխախտվի հրադադարի ռեժիմը, սահմանային միջադեպերը չկրկնվեն»:
«Հայաստանում խուճապ չեմ տեսնում: Խուճապ, ընդհակառակը, տեսնում եմ մյուսի՝ Ադրբեջանի կողմից: Համացանցում նույնիսկ կադրեր տեսա, թե ինչպես են իրենք մեքենաներով փախչում իրենց գյուղերից: Իսկ մեր գյուղերում կամ սահմանում ի՞նչ ենք տեսնում՝ մեքենաները բարձած գնում են դեպի սահման: Չգիտես՝ ինչո՞ւ են շշուկներ տարածվում, որ ժողովրդի մոտ խուճապ կա: Շատ լավ նախաձեռնություն է, որ մեր ազատամարտիկները կամավոր դիմում են, որ գնան դիրքեր. սա կոգեշնչի մեր տղերքին, չնայած մեր զինվորները հոյակապ պատրաստվածություն ունեն հիմա»,- այսպիսի կարծիք հայտնեց հետախույզ-ազատամարտիկ Վարդան Ենոքյանը:
Համոզված եմ՝ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում:
Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա երկրորդ ընկերական հանդիպումը Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների միջև:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում նրա բարձրաստիճան աղբյուրը:
Մեր հարցին, թե ՌԴ նախագահն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ստեղծված լարված իրավիճակում, ԲՀԿ-ի խոսնակն այսպես պատասխանեց. «Որպես Մինսկի խմբի մանդատ ունեցող երկրի նախագահ՝ նա կունենա համապատասխան ազդեցություն, թե ինչպիսի՞ն և ի՞նչ ծավալների, թույլ տվեք՝ սպասենք, տեսնենք»: Ըստ Տ. Ուրիխանյանի՝ եթե նույնիսկ կան պատերազմի ռիսկեր, բոլորը՝ ադրբեջանցիները, տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային պետությունները, պետք է հիշեն, որ դրանից չի շահելու ոչ ոք:
Երկիր մոլորակում խաղաղության բանալին գտնվում է միայն Կրեմլում, միայն ռուսական պետության ղեկավարի աշխատասենյակում:
«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն», – ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:
Չինական առաջարկը մասնավորապես առնչվում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում ամբարտակների կառուցման հարցում համագործակցելուն:
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով այս օրերին գտնվում է ԼՂՀ-ում, հայտնում է, որ պաշտպանության բանակի ձեռք բերած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած հատվածում տվել է 34 զոհ, սակայն այդ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի օր նշում է 13 թիվը:
Վիրավորների թիվը կազմել է մոտ 2400 մարդ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:
Առաջին հերթին կցանկանայի ասել, որ Սաակաշվիլու դեմ հարուցված գործերը բավական ուշացել են: