Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը 2015-16 թթ. Չեմպիոնների լիգայի ֆավորիտներ է համարում «Ռեալին» և «ՊՍԺ»-ին:
Տղամարդկանց Playboy հայտնի ամսագիրն ամբողջությամբ կհրաժարվի մերկ կանանց լուսանկարներ հրապարակելուց:
55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կնոջը փնտրելով գնացել է համագյուղացու տան բակ, սակայն վերջինիս կնոջից տեղեկանալով, որ իր կինն այնտեղ չէ և չհավատալով հարևանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 88 վարորդ՝ անսթափ, 41-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերն անցած մեկ տարում պակասել են 3730 հեկտարով,
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտիալը հայտնել է իր կարծիքն այս մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:
«Այս պաշտոնյաներին բողոքելուց հետո, իրենց հանցավոր խմբի միջոցով դաժանորեն սպանվեցին իմ ութ հարազատները եւ ինձ սպառնալիքներ տվեցին, որ կսպանվեն մնացած բոլոր հարազատներդ, իսկ քեզ էլ ընդմիշտ կարգելափակեն հոգեբուժարանում, որտեղ մարդու ուղեղը քայքայող դեղեր են սրսկում: Ես արդեն վաթսունչորս տարեկան եմ, միայնակ ապրում եմ վերը նշված գյուղում: Ամիսներով տանից դուրս չեմ գալիս, ինտերնետով հաղորդակցվում եմ»:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը 474.38 դրամ է (+0.39 դրամ), եվրոյինը՝ 540.08 դրամ (+0.54 դրամ), ռուբլունը՝ 7.56 դրամ (- 0.20 դրամ)։
Ջուրը, որի մեջ վարունգի կտորներ ենք ավելացնում, դասվում է ամենաառողջարար ջրերի շարքին: Այս եզրահանգմանն են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով մի քանի հետազոտությունների արդյունքները: Այս թարմացնող ըմպելիքը, պարզվում է՝ շատ արդյունավետ է, երբ խոսք է գնում քաղցկեղի դեմ պայքարի մասին:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Աննա Մ.-ին, 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին և 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին:
2014թ. հոկտեմբերի 23-ին Սամվել Պապիկյանն այցելել է դատապարտյալ Ա. Սարգսյանի բնակության վայր, որտեղ վերջինս, գանգատվելով առողջական վիճակից, խնդրել է թույլատրել բաժանմունք չներկայանալ և փաստաթղթում ստորագրել հետին ամսաթվով: Ա. Սարգսյանի խնդրանքին ընդառաջելով՝ Սամվել Պապիկյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով նոր մամուլի քարտուղար կունենա: Այդ պաշտոնին հավակնում է լրագրող Նանա Պետրոսյանը, ով վերջերս պարբերաբար ներկա է գտնվում Մշակույթի նախարարության կողմից կազմակերպած միջոցառումներին և ուղեկցում վերոհիշյալ գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալլա Սերոբյանին,: Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, տիկին Պետրոսյանն արդեն տևական ժամանակ՝ կանոնավոր հաճախում է նախարարություն: 168.am-ը զրուցեց Նանա Պետրոսյանի հետ՝ ճշտելու այս տեղեկությունների իսկությունը:
«Յուրգենը երբեք այնպիսի բան չի անի, որով վնաս կհասցնի «Բորուսիայի» շահերին: Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում: Նա երբեք ֆուտբոլիստների հետ բանակցություններ չի վարի մեր մեջքի ետևում: Մենք չափազանց լավ գիտենք իրար, որպեսզի այդպիսի բան թույլ տանք»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մոսկվան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախեցնելու դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը: Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբոնովը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Թուրքիայի ոստիկանությունը փրկել է ավելի քան 200 ներգաղթյալի, որոնց փակել էին բեռնատարի բեռնախցիկում: Դրա վարորդը, Dogan գործակալության հաղորդմամբ, թողել էր միացված շարժիչով մեքենան Իզմիր նահանգի ավտոկանգառներից մեկում ու հեռացել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին այն բանում, որ վերջիններս ցանկություն չունեն համագործակցել ռուս զինվորականների հետ Սիրիայում անցկացվող օպերացիայի հարցում: Նման հայտարարություն նա արել է ներդրումային «Ռուսաստանն է կանչում» ֆորումում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1956 թ. ծնված Սուսաննա Ա.-ն, 1989 թ. ծնված Օքսաննա Բ.-ն և 2009 թ. ծնված Լուսինե Մ.-ն:
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնի աշխատասենյակներից մեկից ոսկի հափշտակած անձի ինքնությունը
Այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը համացանցում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ռուսական ավիացիան ոչնչացրել ԴԱԻՇ-ի օբյեկտները Սիրիայում:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրենի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 58/Բ շենքի տանիքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Բ.-ին:
Ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով Դոնի Ռոստովից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան կտեղափոխեն տասը պահակային շներ, որոնք նախատեսված են զինապահեստների եւ մարտական տեխնիկայի հավաքակայանների պահպանության համար:
ոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նիդեռլանդների Գիլզե-Ռիեն ավիաբազայում կայացել է մամլո ասուլիս, որտեղ փորձագետների միջազգային խումբը, որն անցկացնում էր Ուկրաինայի արևելքում խփված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, եկել է եզրակացության, որ ինքնաթիռը խփվել է 2014 թվականի հուլիսի 17-ին ռուսական արտադրության «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի կողմից:
Ազգային ժողովի դիմաց հոկտեմբերի 5-ին Ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մենք հրատապ հարցում էինք ուղարկել Ոստիկանությանը:
Բելառուսի նախագահական ընտրություններն անցել են խաղաղ, սակայն չեն համապատասխանել միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Մինսկը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի կոմյունիկեում:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 24/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու և 13-ամյա պատանու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: