Բաժիններ՝

Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ չհամագործակցելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին այն բանում, որ վերջիններս ցանկություն չունեն համագործակցել ռուս զինվորականների հետ Սիրիայում անցկացվող օպերացիայի հարցում: Նման հայտարարություն նա արել է ներդրումային «Ռուսաստանն է կանչում» ֆորումում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պուտինն ընդգծել է, որ ռուս զինվորականներն ավելի վաղ առաջինը ամերիկացիներին են տեղեկացրել ծրագրվելիք հարվածների մասին:
Դա արվել է ամերիկյան իշխանությունների հայտարարության ֆոնին այն մասին, որ Սիրիայում ռուսական հարվածների մեծ մասը բաժին է ընկնում ոչ թե ծայրահեղական ԴԱԻՇ-ի դիրքերին, այլ Ասադի դեմ հանդես եկող չափավոր ընդդիմադիր խմբավորումներին:

«Ռազմական գերատեսչության մակարդակում մենք նրանց ասացինք՝ տվեք մեզ այն թիրախները, որոնք դուք համարում եք 100-տոկոսանոց ահաբեկչական: Ոչ, պատասխանեցին մեզ այնտեղից: Այդ դեպքում ասեք, թե մենք որտեղ չպետք է խփենք: Նույնպես պատասխան չկա: Ինչպե՞ս աշխատել համատեղ»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան որ մի արդյունք չի տալիս: Նա մտավախություն է հայտնել, որ ռազմամթերքը, որը կոալիցիան գիշերը նետել է չափավոր ընդդիմադիրներին, կարող է հայտնվել ԴԱԻՇ-ի ձեռքում:
«Այսօր հայտնեցին, որ ռազմամթերք են ուղարկել Սիրիայի ազատ բանակի համար: Ո՞ւր է այդ Ազատ բանակը: Չի՞ կորի դա նորից այնպես, ինչպես Սիրիայի ազատ բանակի անձնակազմի պատրաստության ժամանակ: Չէ՞ որ հենց նոր Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ակցիան տապալվել է»,- հայտարարել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս