Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երեկ տեղի է ունեցել բազմահազարանոց ակցիա, որին մասնակցել են իսլամական միգրացիայի հակառակորդները: Նրանց առաջնորդել է Pegida հասարակական շարժումը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ իր որդուն դանակով հարվածել են:
Փարաջանով-Վարդանովի անվան ինստիտուտը հոկտեմբերի 21-ին մրցանակաբաշխության ժամանակ պատրաստվում է մրցանակ հանձնել աշխարհահռչակ «System of a Down» խմբին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում:
Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամի գագաթնակետն արդեն մնացել է անցյալում, այն հարմարվում է փոփոխվող պայմաններին: Սրանք կայունացման առաջին նշաններն են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ֆորումում:
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված ընթացիկ իրավիճակը:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության 12 զինյալ է սպանվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում, ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4392 փորձանմուշ:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Լիճք գյուղի սարատեղից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Ս.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից, լուսանկարչական ապարատի տուփի միջից, հայտնաբերվել է 75.82 գ կանեփանման զանգված:
Հոկտեմբերի 13-ին ժամը 13:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում:
Թուրքական կառավարությունը, մատնացույց անելով քրդական շրջանակների դեմ իրականացված պայթյունների պատասխանատուներին, մեղադրանքները հասցեագրեց ԻՊ-ին, ՔԱԿ-ին եւ ծայրահեղ ձախակողմյաններին։
Բժշկական համալսարանում ինձ համար թանկ է ամեն մի լսարանն ու սենյակը, սա իմ մայր բուհն է ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր ուրույն պատմությունն ունի:
Ամիսներ առաջ կյանքից հեռացավ գրող, քրեական կենսագիր Սերգեյ Գալոյանը: Գալոյանի կնոջ խոսքով՝ ամուսինը երբևէ որևէ հիվանդությունից չի գանգատվել, ամեն ինչ եղել է հանկարծակի:
Այսօր Երուսաղեմում գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երկու ահաբեկչություն, որի հետևանքով սպանվել է 2 մարդ: Եվս 20 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է իսրայելական հեռուստաալիքը:
Իրանի խորհրդարանը հավանության է տվել երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի»հետ համաձայնագրի իրագործման օրինագծին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Գյուղացին մինչև հասնում է շուկա, մոտավորապես կրկնապատկվում է ապրանքի գինը. սուպերմարկետներում խաղողը 400-500 դրամ է այն դեպքում, երբ մթերվում է 60- 140 դրամով
Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում հոկտեմբերի 12–ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:
Կարևորում ենք Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:
Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը։
Amnesty International-ը Սիրիայում մարտնչող քուրդ աշխարհազորայիններին մեղադրել է զինվորական հանցագործությունների կատարման մեջ:
Հայաստանի տարբեր մարզերում գործող գազալցակայաններում բնական գազը վաճառվում է տարբեր գներով։ Մասնավորապես, եթե Արմավիրի մարզում որոշ գազալցակայաններում ավտոմեքենաները կարելի է լիցքավորել 1 խմ գազի համար վճարելով 180-200 դրամ, ապա Աշտարակի շրջակայքում գինը տատանվում է 170– 180 դրամի սահմաններում։
Այդ գործը քաղաքական վերնախավի, պրոֆեսիոնալների, մասնագետների գործն է, ու մեր գործող Սահմանադրությունը երկու տարբերակ է թույլ տալիս։ Առաջինը, որ կարող է նախաձեռնությունն անել ՀՀ նախագահը, իսկ երկրորդն Էլ՝ ՀՀ Ազգային ժողովը։ Ուրիշ որեւէ տարբերակ չկա։ Իսկ որ հայտարարվում է հասարակական պահանջ եւ այլն, սրանք արհեստածին հայտարարություններ են։ Հասարակական պահանջի առկայությունը ես հասկանում եմ այսպես՝ մեր այսօրվա իրականությունը։
Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա ականանետերից կրակ են բացել, դիվանագիտական ներկայացուցչությունում տուժածներ չկան: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունում աղբյուրը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի 4-րդ հարկի տանիքի երկաթյա թիթեղը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրիայի կառավարական զորքերը ակտիվ գործողություններ են մղում երկրի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող զինյալների դիրքերի ուղղությամբ: Զորքերը քայլ առ քայլ ահաբեկիչներից ազատում են առանձին տներ ու փողոցներ, հայտնում է LifeNews
Եվրամիության արտաքին հարցերով խորհուրդը երկուշաբթի հաստատել է Եվրահանձնաժողովի ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մանդատը՝ Հայաստանի հետ սկսել ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ:
«Կրակոցներ, տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից, զոհեր և վիրավորներ չկան»:
ռաջ գոնե Մոսկվա կար, նամակներ էինք գրում, գնում էինք այնտեղ արդարության էինք հասնում, հիմա ընկել ենք էդ խուժանի ձեռը՝ ոչ արդարություն կա, ոչ խիղճ»։ Ծանոթ տեսակետ է, այնպես չէ՞։ Հայաստանցիների մի քանի տասնյակ սերունդ դաստիարակվել են այն համոզմունքով, որ տեղական իշխանները, որոնք նշանակված են դրսից, ագահ են եւ խաբեբա, բայց նրանք, ովքեր այդ տեղական իշխաններին նշանակել են, նրանք հզոր եւ արդար մարդիկ են, եւ ծայրահեղ դեպքում կարելի է գործերը դասավորել «Տիզբոնում»։
«Հասկացանք, որ ոչ մի բանի մասի չեն մտածում, գոնե ճանապարհների մասին մտածեն, մի հատ ճամփա սարքեն, գոնե մարդիկ ազատ ելումուտ անեն։ Շտապօգնաթյունն էլ դժվարությամբ է գալիս, մինչեւ տեղ են հասնում, ժամանակն անցնում է, հիվանդն էլ ավելի են վատանում։ Մեր գյուղը մեծ գյուղ չէ, որ բյուջե ունենա ու գյուղապետարանը կարողանա իր բյուջեով մի բան անել»։
Եթե մարդը (լինի նա տեղացի, թե արտասահմանցի, հայ թե այլազգի) տնտեսական ոլորտում ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել, փող ներդնել, ապա նրա առաջ պետք է գորգ փռվի, եւ չինովնիկները պիտի հարցնեն՝ «ի՞նչ է ձեզ պետք՝ ձեր բիզնեսն առավել շահավետ կազմակերպելու համար»: Բայց մեր չինովնիկները բոլորովին այլ հարց են տալիս՝ «բա ի՛մ քյարը ո՞րն է լինելու»»:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված էր 2015 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման 9 ամիսների արդյունքներին, ասել է, թե վստահ է, որ ձեռնարկվելու են լուրջ քայլեր՝ լավացնելու երկրի բիզնես-միջավայրը: