![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի ռուսական ռազմակայան կբերեն պահակային շներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/shun.jpg)
Ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով Դոնի Ռոստովից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան կտեղափոխեն տասը պահակային շներ, որոնք նախատեսված են զինապահեստների եւ մարտական տեխնիկայի հավաքակայանների պահպանության համար:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պահակային շներին Դոնի Ռոստով են բերել մերձմոսկովյան կինոլոգիական ուսումնական կենտրոնից, որտեղ դրանք հատուկ պատրաստություն են անցել: Շներին կօգտագործեն ինչպես ստացիոնար պահակակետերում, այնպես Էլ ազատ պահակության մեջ:
Չորսոտանի պահակները հիմնականում ծառայում են գիշերային ժամերին եւ եղանակային բարդ պայմաններում, երբ մարդու համար դժվար Է օբյեկտի մատույցները հսկել անվտանգ հեռավորության վրա: Շունն զգում Է մարդու մոտենալը եւ կարող Է այդ մասին նախազգուշացնել զինվորական պահակներին:
Պահակային ծառայության մեջ օգտագործվում են հիմնականում այնպիսի ցեղատեսակների շներ, ինչպիսիք են՝ գերմանական, արեւելաեվրոպական եւ կովկասյան հովվաշները: Նաեւ հանդիպում են ռոտվեյլերներ եւ նույնիսկ այնպիսի հազվագյուտ ցեղատեսակ, ինչպիսին բելգիական հովվաշունն Է:
Ներկայում ՌԴ Հարավային ռազմական օկրուգում ռազմական օբյեկտների պահպանության գործում ներգրավված են տարբեր ցեղատեսակների շուրջ 300 պահակային շներ: