Բաժիններ՝

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Հոկտեմբերի  15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:

13_10 ARM

Երևանում`

Հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ARM 13_10
Երևանի հոկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (1997 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.80C (1999 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս