Ամեն ինչի մեջ էլ կանք, կոնյակի արտադրության էլ, ոսկու արտադրության էլ, ոչ մի բիզնես արտերկիր չեմ տեղափոխել, էդ բառադի խոսակցություններին ասեք վերջ տան, հակառակը՝ ում կարողացել եմ, համոզել եմ, բերել է, գումարները ներդրել են Հայաստանում։
Երուսաղեմում դարձյալ մի քանի հարձակում է տեղի ունեցել իսրայելցիների վրա, չնայած այն բանին, որ իսրայելական ոստիկանությունը բանակի օգնությամբ սկսել է Արևելյան Երուսաղեմի որոշ շրջաններում ուժեղ հսկողություն իրականացնել պաղեստինցիների իրականացրած հարձակումներից հետո:
Ինչպես ժողովուրդն է ասում` «Հաչան շունը կծան չի լինում…»: Բայց մենք սպասում ենք, պատերազմ չենք ուզում, բայց սպասում ենք… Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով ով է, ով ինչի է ընդունակ…
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը՝ հոկտեմբերի 13-ին Երևանի Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթար-վրաերթից, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Toyota Prado-ն բախվել էր Нива-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Նվազագույնը երկու մարդ է սպանվել, վեցը տուժել են Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, հայտնում է korrespondent.net-ը:
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ գագաթաժողով, որը նվիրված կլինի Եվրոպա ներգաղթյալների հոսքին:
Երկու տարի առաջ ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները անընդհատ եւ համառորեն փորձում էին Հայաստանի քաղաքական օրակարգ մտցնել ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու հարցը: Բայց մոտ մեկամյա համառ փորձերից հետո տեսնելով, որ դա Հայաստանում մեծ հակազդեցություն է առաջացնում, այս թեման սկսեցին այլեւս չշոշափել:
Հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մրգավետ համայնքի մանկապարտեզում և դպրոցում ջրծաղկի դեպքեր են արձանագրվել:
Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանական չինովնիկներին, մասնավորապես Նախագահ Ալիևին, պաշտպանության նախարար Հասանովին, ովքեր կոչ են անում խփել Ստեփանակերտից թռչող ինքնաթիռը, համապատասխան ձևով պետք է թույլ չտրվի թռնել եվրոպական այս կամ այն պետություն:
Այս տարվա դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է:
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից:
Հաճախ թակում են դուռն ու մատաղի փող խնդրում, չեմ կողմնորոշվում` գումար տա՞լ, թե՞ ոչ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 04.54-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Մագնիում» գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ազգային ժողովի մոլի ֆուտբոլասեր պատգամավորները չեն հավատում, որ Հայաստանի հավաքականը կարող էր միտումնավոր կերպով պարտվել Ալբանիայի ընտրանուն եւ այդպիսով «վաճառեր» ֆուտբոլային հանդիպումը: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, ինչի արդյունքում Ալբանիան վաստակել է Եվրո 2016-ում հանդես գալու իրավունք, ինչն աննախադեպ է ալբանական ֆուտբոլի պատմության մեջ:
Նա մարդ է, որը երկու նախագահ ունի՝ առաջինն, իհարկե, Վլադիմիր Պուտինն է, եւ միայն երկրորդը` Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը նույնիսկ երկու ազգություն ունի` անձնագրով ռուս է, իսկ արտաքինով հայ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում գտնվող քաղցրավենիքի պահեստից ծուխ է նկատվում:
«Դա Ձեր համանման առաջի՞ն պարգեւն էր` հարցրինք հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին: «Ես էլի լիքը պարգեւներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգեւն էր»: Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգեւատրել: «Չէ՛»:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Ս. Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ս. Գ.-ի դին:
Հարսանիքի քավորն էլ հայրերի ուսանողական ընկերն է՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։ Պսակադրությունը կկայանա Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Օջախ» ռեստորանում։ Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան:
Երեկ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը։
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը, ով հայտնի էր դարձել «Գահերի խաղը» սերիալում Դեյեներիս Տարգարիենի դերով, մերկացել է տղամարդկանց Esquire ամսագրի համար, հայտնում է korrespondent.net-ը:
Շվեյցարական Swatch Group-ը Չինաստանում ներկայացրել է նոր էլեկտրոնային ժամացույցներ, որոնց օգնությամբ կարելի է վճարումներ կատարել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոր ծանոթություն հաստատելու ժամանակ կարելի է մի քանի վայրկյանում պատկերացում կազմել՝ ինչ տեսակի մարդ է ձեր դիմաց: Դրա համար պարտադիր չէ նույնիսկ հարցեր տալ: Հոգեբան-հոգեախտաբան Ջին Հեների կարծիքով՝ մարդու դեմքն ուշադիր ուսումնասիրելը պատկերացում կտա նրա բնավորության, մտածողության և էմոցիոնալ առանձնահատկությունների մասին:
Պիստակը վիտամին B6-ի հրաշալի աղբյուր է, որը պատասխանատու է հեմոգլոբինի ստեղծման համար, որն էլ իր հերթին՝ բջիջները սնուցում է թթվածնով: Վիտամին B6-ն օգտակար է նաև իմունային համակարգի համար, քանի որ օգնում է արյան կարմիր և սպիտակ գնդիկների ստեղծմանը: Վիտամին B6-ի պակասը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
«Ես երկու մշակույթների խառնուրդ եմ: Միաժամանակ Ֆրանսիայի եմ, քանի որ այստեղ եմ բնակվում և հաճախել եմ ֆրանսիական ուսումնական հաստատություններ: Հայերենն այստեղ նույնը չի, ինչ Հայաստանում է»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Մովսես գյուղն ամբողջությամբ հակառակորդի ափի մեջ է: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջները հարևան հանրապետությունում ևս լսելի են: Զանգակների հնչյունները մովսեսցի հավատավորներին պատարագի են կանչում, նաև ղողանջում` արտահայտելով հինավուրց գյուղի` խաղաղություն հաստատելու մեծագույն ցանկությունը: Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբելը հավատում է զորավոր ուժին, որ մարելու են կրակոցների ձայները, որ եկեղեցուն մոտ ապրող, գյուղի համար մարտերին մասնակցած Ղուկասի աղավնիները, ի վերջո, ճախրելու են Մովսեսի խաղաղ ու կապույտ երկնքում:
Գիշերվա լավ քունը շատ կարևոր է ոչ միայն՝ առողջության, այլև հաջորդ օրն ակտիվ և բարձր տրամադրությամբ անցկացնելու համար: Սակայն լինում են օրեր, երբ անքնության պատճառով ամբողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առջև, կամ պարզապես «հոլի» նման պտտվում եք անկողնում: