Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կրթության համակարգի միջոցառումների շրջանակում այս շաբաթ հանրապետությոն բոլոր դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին. եղեռն, սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդա: Առաջին բաց դասը Երևանի թիվ 195 ավագ դպորցի 12-րդ դասարանում վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի գիշերը կնվազի 3-4, ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Բոկա Խունիորսը» ևս մեկ անգամ ժամանակից շուտ դարձավ Արգենտինայի չեմպիոն՝ Արգենտինայի առաջնության 29-րդ տուրում «Տիգրեի» նկատմամբ տոնած 1:0 հաշվով հաղթանակից հետո: Հաղթական գնդակը 42-րդ րոպեին խփել է Ֆաբիան Մոնցոն:
Նոյեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գյումրիում էր: Հանրային բանախոսները հիմնականում կոչ են արել ոչ ասել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին:
Դավութօղլուի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից ձևավորած կառավարությունը հավատարիմ կմնա նախորդ տարիներին իր առաջ դրված նպատակներին:
Ես շոուբիզնեսի մաս չեմ կազմում։ Իմս առանձին մաս ա։ Ես մանկուց էլ Երրորդ մաս եմ ծնվել մեծացել, Յոնջլախ։ Իմ ամեն ինչը մասերի հետ ա կապված։
ԱՄՆ-ում բնակվող Արթուր Հակոբյանը՝ երգիչ Միստր X-ն ամուսնացել է հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի հետ:
«Ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղեկցող փաստաթղթերի հետ կապված խախտումների հայտնաբերման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 1582 միջոցառմամբ` առաջադրվել է պետբյուջե վճարման ենթակա 630 մլն դրամ լրացուցիչ գումար, որի 95 տոկոսն արդեն իսկ վերականգնված է»:
Դատաբժիշկ-փորձագետները, ովքեր կատարել են Սինայի թերակղզում կործանված А321-ի ուղևորների մարմինների զննությունն ու դիահերձումը, կատարել են մարդկանց մահվան պատճառների մասին իրենց առաջին եզրակացությունները, հայտնում է LifeNews-ը:
Միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։
«Կյանքում բացարձակ լավ և բացարձակ վատ բաներ չկան: Հիմա ԵՏՄ-ն, իհարկե, տնտեսական մեծ միության ենք անդամակցել, պետք է կարողանանք դրանից օգտվել: Աշխարհի զարգացումները տնտեսական անկումները հո մենակ ԵՏՄ-ում չի՞»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Այս պահին չի կարելի բացառել Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման ոչ մի վարկած, հետաքննությունը նոր է սկսել իր աշխատանքը:
Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և տարաբնույթ անտեղի մեկնաբանությունները` հրապարակում ենք այս տարվա 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունքում իրականացված գործառույթները.
Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը Եգիպտոսում А321 ինքնաթիռի աղետի պատճառ է նշել արտաքին ազդեցությունը, հայտնում է gazeta.ru-ի թղթակիցը՝ վկայակոչելով ընկերության թոփ-մենեջերին:
Բացառիկ կադրեր՝ թարված ինքնաթիռի դեպքի վայրից
Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով «Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած Աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015 թվականի զեկույցին, որով Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին, ասաց, որ զեկույցը երրորդն է Հայաստանի վերաբերյալ, և, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ այնտեղ դեռ ոչ բոլոր երկրներն են ընդգրկված. «Երեք տարվա ընթացքում մեր դիրքերը մի փոքր բարելավել ենք և ինչ-որ առումով ազատ ինտերնետի շեմին ենք: Զեկույցն արվում է բավականին խիստ մոտեցումներով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է «Landmine Free Artsakh Campaign» նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ «HALO Trust» կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Բեգլարյանի պաշտոնավարումը` իր դիմումի համաձայն։
Ռուսական А321 ինքնաթիռը, որը աղետի էր ենթարկվել նախօրեին Եգիպտոսում, կործանվել է երկնքում, հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին:
Եգիպտոսում նախօրեին կործանված ռուսական Airbus A321 ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 խոշոր կտոր, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Աղաֆոնովը:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 5.30-ին, 1964 թ ծնված Հովհաննես Հ.-ն /մարզական միության պահակ/ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3-ին, պահակատանը, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Գրավիկը ձեռքերով, ոտքերով և մոխրամանով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Vesti.ru-ն հուզիչ ռեպորտաժ է պատրաստել Եգիպտոսում կործանված A-321 ինքնաթիռի զոհերի մասին: Ռեպորտաժում ներկայացված են մահաբեր ինքնաթիռում գտնվող մարդկանց սիրային պատմությունները, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել էին այդ ինքնաթիռում:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարել է դեմոկրատական ու նշել, որ ԵԱԿՀ առաքելության դիտորդների բացակայությունը չի ազդել ընտրությունների արդյունքի վրա, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության օպտիկական սարքավորումների վարչության պետ Նամազլի Մամեդովին, հայտնում է Trend-ը:
Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 49,4%-ն ու 316 տեղ խորհրդարանում, ինչը կուսակցությանը հնարավորություն է տալիս ձևավորել միակուսակցական կառավարություն։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Հոմս նահանգի Մախին քաղաքը այնտեղ գտնվող կառավարական ուժերի վրա հարձակումից հետո, հայտնում է BBC-ն: