А321-ը կործանվել է երկնքում. Միջպետական ավիացիոն կոմիտե
Ռուսական А321 ինքնաթիռը, որը աղետի էր ենթարկվել նախօրեին Եգիպտոսում, կործանվել է երկնքում, հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն:
Նրա խոսքով՝ ինքնաթիռի բեկորները ցրված են շուրջ 20 կմ տարածության վրա:
Փորձագետները չեն բացառում, որ աղետի պատճառը, որին զոհ էր գնացել 224 մարդ, կարող էր լինել ինքնաթիռի պոչի հատվածում վնասվածքը, որը ստացվել էր դեռ 2001-ին:
Ինքնաթիռը պոչի հատվածում վնասվածքն ստացել էր 2001թ. նոյեմբերի 16-ին Կահիրեի օդանավակայանում: Այդ ժամանակ ինքնաթիռը 4 տարի էր, ինչ շահագործվում էր, այն տնօրինում էր Middle East Aviation (MEA) ընկերությունը: Այդ դեպքից հետո ինքնաթիռը գնել էր թուրքական Onur Air-ը, իսկ 2012-ից ինքնաթիռը սկսեց շահագործել «Կոգալիմավիան», որը հրաժարվել էր «Տու»-երի օգտագործումից:
Փորձագետները չեն բացառում, որ հենց այդ վնասվածքն էլ կարող էր ճակատագրական լինել Սինայի թերակղզում 224 մարդու կյանք խլած ավիաաղետի համար: