Բաժիններ՝

«Ես հլը գալու եմ, գնամ Լաչին, կռվեմ, տան սպանեն ինձ». Թաթուլ Ավոյան. 1in.am

«Առաջին լրատվական» զրուցել է երգիչ Թաթուլ Ավոյանի հետ

 Թաթուլ, Դուք տևական ժամանակ է՝ հեռացել եք Հայաստանից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ Ի՞նչը ստիպեց ձեզ լքել Հայաստանը։

– Երևակայի՝ տենց ա. էկա Միացյալ Նահանգներ, որ ընտանիքիս հետ լինեմ։ Ընտանիքս ահագին ժամանակ ստեղ ա, ես Հայաստանում մենակ էի։ Ու հետո արդեն ժամանակն էր, որ գայի ստեղ փաստաթղթերս մուտք անեի։ Էտա ամբողջ խնդիրը։

– Իսկ ավելի ցանկալի չէ՞ր լինի, որ ընտանիքով տեղափոխվեիք Հայաստան, ոչ թե ԱՄՆ։

– Չէ, ազիզ ջան, իմ ընտանիքը արդեն 10 տարի ա ստեղ ա, ես էլ պետք ա գայի ստեղ ապրեի, քանի որ իմ առողջականն էլ արդեն չէր ներում էդքան գնայի-գայի Հայաստան, ամեն օր երգեի։ Էնպես չի, որ ես ընդմիշտ հեռացել եմ Հայաստանից։ Ես ո՞նց կարամ հեռանամ Հայաստանից։ Ես հլը գալու եմ, գնամ Լաչին, կռվեմ, տան սպանեն ինձ։ Դուք ի՞նչ եք խոսում, ի՞նչ հեռանալ։ Ես պետք ա էթամ Շուշիում զոհվեմ, ինչի՞ մասին ա խոսքը։

– Այսինքն՝ դուք ձեզ հայաստանյան շոուբիզնեսի մաս չե՞ք համարում։

– Չէ, ես շոուբիզնեսի մաս չեմ կազմում։ Իմս առանձին մաս ա։ Ես մանկուց էլ Երրորդ մաս եմ ծնվել մեծացել, Յոնջլախ։ Իմ ամեն ինչը մասերի հետ ա կապված։

– Թաթուլ, իսկ հնարավո՞ր է՝ Հայաստանից հեռանալու փաստը մեծապես պայմանավորված էր չգնահատված լինելու հետ։ Վերջերս Արմենչիկին, Ձախ Հարութին պետական մակարդակով վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց, իսկ Դուք դուրս մնացիք այդ ցանկից։

– Մեզի մրցանակ տվել են։ Ինձի, մեկ էլ Սուպեր Սաքոյին ժողովրդական արտիստի կոչում են տվել, բայց մենք չենք բացահայտում էդի։

– Ո՞վ է տվել, Սերժ Սարգսյա՞նը։

– Մեր մայլի տղեքը։ Մի օր ֆուտբոլ էինք խաղում, ասեցին՝ Թաթուլ ջան, էս ի՜նչ ձևի ես երգում, մեռնենք ձենիդ։ Ու տենց մեր թաղի՝ Յոնջլախի տղերքը՝ Կյաժը, Արայիկը, հանեցին, միանգամից կոչում տվեցին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս