Բաժիններ՝

«Չի կարելի բացառել ոչ մի վարկած». Պեսկովը՝ А321-ի ահաբեկչության հավանականության մասին

Այս պահին չի կարելի բացառել Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման ոչ մի վարկած, հետաքննությունը նոր է սկսել իր աշխատանքը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիմա չի կարելի բացառել ոչ մի վարկած: Փաստացի, հետաքննությունը նոր է սկսում իր աշխատանքը: Թե ինչ վարկած կդրվի քննչական գործողությունների հիմքում, մենք դա հիմա ասել չենք կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով А321 ինքնաթիռում հնարավոր ահաբեկչության մասին լրագրողների հարցին:

A321

«Բայց, ամեն դեպքում, ներկայում շրջանառել ինչ-որ նախնական ենթադրություններ, ինչ-որ կարծիքներ, ինչ-որ պնդումներ, որոնք ոչնչի վրա չեն հենվում, բացարձակապես սխալ է: Հարկավոր է սպասել գոնե քննչական աշխատանքների առաջին արդյունքներին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում:

1312250176

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս