
«Կոգալիմավիան» А321-ի աղետի պատճառ է նշել արտաքին ազդեցությունը

Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը Եգիպտոսում А321 ինքնաթիռի աղետի պատճառ է նշել արտաքին ազդեցությունը, հայտնում է gazeta.ru-ի թղթակիցը՝ վկայակոչելով ընկերության թոփ-մենեջերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինայի թերակղզում:
Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները:
Իր հերթին, Միջպետական ավիացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն հայտարարել է, որ А321 ինքնաթիռը կործանվել է երկնքում:
Փորձագետները չեն բացառում, որ աղետի պատճառը կարող էր լինել ինքնաթիռի պոչի հատվածում վնասվածքը, որը ստացվել էր դեռ 2001-ին: