
9 ամիսների ընթացքում ՀՔԾ-ում քննվող գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունքում իրականացված գործառույթները

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և տարաբնույթ անտեղի մեկնաբանությունները` հրապարակում ենք այս տարվա 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունքում իրականացված գործառույթները.
- Քրեական գործը կարճելու մասին որոշման վերացում` շուրջ 60
- Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման վերացում` 20
- Քրեական գործի կասեցման որոշման վերացում` շուրջ 10
- Լրացուցիչ նախաքննության վերադարձնելու որոշում` շուրջ 20:
ՀՀ գլխավոր դատախազություն