«Լուսավոր Հայաստան» նախաձեռնության դրամահայթայթման առաջին երեկոյի ընթացքում հավաքվել է 1,5 մլն ՀՀ դրամ
Ձեզ ենք ներկայացնում «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության առաջին դրամահայթայթման երեկոյի ֆոտոպատմությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։ Միջոցառմանը ներկա 110 հյուրերը հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել նախաձեռնության անդամների հետ և տեղեկանալ «Լուսավոր Հայաստանի» նպատակների ու հետագա անելիքների մասին։ Կիսելով այն համոզմունքը, որ քաղաքական կազմակերպությունների գործունեության մեջ ներդրում ունեցող քաղաքացին կարող Է լիարժեք պահանջատեր լինել՝ բոլոր ներկաները մասնակցեցին նվիրատվությանը, որի վերջնական արդյունքը կազմեց 1,5 մլն դրամ։
Մեր նպատակն է Հայաստանում ձևավորել քաղաքական նոր մշակույթ, որտեղ կարևոր է նաև քաղաքացիների մասնակցությունը՝ որպես երկարաժամկետ ներդրող։
«Լուսավոր Հայաստան» նախաձեռնություն