Ինձ ծանոթ մի տղամարդ ամուսնալուծվել է շուրջ 10 տարի առաջ և ունի երեխա: Վերջերս նա հանդիպեց մի կնոջ ու այնպես ստացվեց, որ վերջինս տեղափոխվեց այդ մարդու տուն առանց հարսանիքի, քանի որ տղամարդու մոր յոթը դեռ չէր լրացել: Այժմ կինը հղի է և որոշել է ամուսնանալ բոլոր օրենքներով` հարսի շոր, տարոսիկ, եկեղեցի… Արդյոք մեղք չէ՞ հղի կնոջ ամուսնությունը եկեղեցում:
Անսովոր դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի Մոստարդաս քաղաքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ե՛վ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցները նախապատրաստական փուլն ավարտեցին ու սկսում են քարոզչական աշխատանքը: ՀՀԿ-ն ինքնուրույն է վարում իր «այո»-ի քարոզչությունը. ստեղծվել է ինչպես՝ կենտրոնական շտաբ, այնպես էլ՝ տարածքային և համայնքային շտաբներ, որտեղ մեր կադրերի միջոցով փորձելու ենք հանրությանը տեղեկացնել «այո»-ի առավելությունների և սահմանադրական բարեփոխումների ամբողջ ընթացքի ու իմաստի մասին, թե ի՞նչ է տալու մեր ժողովրդին, և կառավարման ինչպիսի՞ համակարգ է ձևավորվելու, այդ համակարգն ավելի արդյունավե՞տ է գործելու, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին հանգիստ է հարկավոր:
«Ես դիմում եմ պարոն Կարեն Ճշմարիտյանին՝ թող իր տեղակալներին կարգի հրավիրի և հասկացնի, որ կարտոֆիլի արտահանումն էլի արտահանում է, ու մեր երկրի համար է, ոչ թե մեզ նամակ գրեն, որ իրենք փոքր բիզնեսն են ֆինանսավորում, իսկ կարտոֆիլը փոքր բիզնեսի մեջ չի մտնում»:
«Խետաֆեի» ավագ Պեդրո Լեոնը հայտնել է, որ իրեն զանգահարել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան և թիմի անունից ներողություն է խնդրել:
Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40454 քաղաքացի:
Այս քսուքի շնորհիվ ոչ միայն մաքրվում է ակնեն, բշտիկները, այլև վերադառնում է մաշկի գույնն ու հարթությունը:
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել կալանավայրում: Փաստաբան Ջավադ Ջավադովը նշում է, որ կալանավայր կատարած իր այցի ժամանակ, քաղբանտարկյալը տեղեկացրել է նրան իր վրա կատարված հարձակման մասին:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոթի նկատմամբ:
Թուրքիայում կալանավորվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի 35 կողմնակից, հայտնում է The Guardian-ը: Գյուլենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության խիստ քննադատներից է:
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Եվրոպական Միության խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների մանդատի տրամադրումը:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովին և Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ դափնեկիրը «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին է: Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսի ընթացում:
2015թ. օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մինչև 2015թ. նոյեմբերի 02-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և որոշել է վերադառնալ:
Խուզարկություններ են կատարվել նաև ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել կարճել հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։
Տուլայում կողաշրջված ավտոբուսի վարորդը եղել է սթափ: Դա պարզվել է ՃՏՊ-ի ականատեսների ու երկու վարորդների հարցաքննության ընթացքում, հայտնում է vesti.ru-ն:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 100 հազար տոննա հացահատիկ՝ որպես մարդասիրական օգնություն, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևին:
Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
«Ինչքանով որ ես հիշում եմ, տղես ասում էր, որ էս մեքենան մի ամիս է Ռուսաստանում վերանորոգվում է՝ մատոռի կառոպկան էր հավաքվում։ Կարծում եմ, որ չէր կարող դեպքը պատահել որդուս անփութության հետևանքով», – ասել էՀարությունյանի հայրը։
Այս պահին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում:
«Ամեն ինչ ասված է դրա մեջ»,- այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին արած կոչը՝ ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Անվտանգության ու նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերի քննարկմանն է նվիրված եղել ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ), ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն) ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարձրագույն ադմինիստրատիվ-պաշտոնատար անձանց հանդիպումը, որն այսօր կայացել է Մոսկվայում: Այս մասին հայտնում է TASS-ը:
ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: