Ռուսաստանի հակաթուրքական հայտարարություններն արվում են նախկին ԽՍՀՄ-ի ոգով, Անկարայում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Թուրքիան խստացրել է ռուս լրագրողների մուտքը երկիր: Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարտավոր են ստանալ թույլտվություն ու պետք է հավատարմագրվեն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաքու է ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրան Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը, հայտնում է APA-ն:
Քիչ առաջ Գյումրիի Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում խոստովանել է, որ իրավիճակը երկրում բարդ է, սակայն հորդորել է վատատես չլինել, հայտնում է LifeNews-ը:
Մի քանի հազար շիշ մահացու վտանգավոր ալկոհոլը, որը, ըստ ՌԴ հետաքննության, պատրաստվել է Food City մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում, պատկանել են ադրբեջանցի օլիգարխներ Գոդա Նիսանովին ու Զարախ Ալիևին, ինչպես նաև նրանց գործընկեր Իլհամ Ռահիմովին, գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր, Նախագահի խոսքով, տարիներ շարունակ իրենց գործունեությամբ մեծապես նպաստում են հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հումանիտար և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացմանը:
Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ահաբեկչական սպառնալիքի, ինչպես նաև ողջ աշխարհի ուժերով դրան հակազդելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մեղադրել Թուրքիային ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում օպերացիայի համար ներառել է անցնող տարվա «Գլոբալ մտածողների» թվին:
«Պետք է մտածենք նաև ռուսական տուրիստներին ներգրավելու խնդրի մասին: Այս հարցում առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում Եգիպտոսը, Իսրայելը և անգամ Իսրայելի կողմից սկսվել է հզոր մարքետինգային ծրագիր իրականացվել, որպեսզի հնարավորության դեպքում ռուսական տուրիստներին կարողանա ներգրավել իր երկրում և նրանց տուրիստական ծառայություններ մատուցել: Բնականաբար, տուրիստական ծառայություններ մատուցելու առումով ևս Հայաստանը պետք է փորձի ակտիվ լինել»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձն սկսել է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ռուս զինվորականներին երախտիքի խոսքեր հայտնելով:
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը՝ ուղղված Դաշնային ժողովին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ հաբեր ընդունելով:
Մենք, իհարկե, մանրամասն դիտարկում, հետեւում ենք Ասոցացման համաձայնագրերի իրականացմանը Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Ինչպես հավանաբար գիտեք, այդ համաձայնագրերում, ավելի կոնկրետ՝ հավելվածներում, բազմաթիվ վերջնաժամկետներ են սահմանված, որոնցով նախանշվում են ԵՄ ստանդարտներն ու կարգավորումներն ազգային օրենսդրու թյան մեջ ներմուծելու ժամանակացույցը»։
Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք Նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից:
Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք իրականացնում են չափազանց կարևոր համատեղ էներգետիկ նախագծեր, միավորում են դրանով Եվրոպան ու Ասիան, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով TRT Haber-ին:
Եվ Աստված մի արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում, մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ, գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը:
Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ:
Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը տեղեկություն է տարածել այն կնոջ ու տղամարդու մասին, ովքեր հրաձգություն էին բացել Սան-Բեռնարդինո քաղաքի սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության Inland շրջանային կենտրոնի սրահում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.50-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Լեքսուս» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ռուսաստանի նախագահը պետք է սկսի իր ելույթը Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին: Այդ ուղերձը կդառնա 22-րդը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ու 12-րդը՝ Պուտինի համար, գրում է TASS-ը:
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում դիմակավորված 3 հոգի՝ զինված, խաբեությամբ ներս են մտել «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Ընդդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը Շտաբի գրասենյակում ընդունեց հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին և ճակատի քարոզչական գործունեությանը:
Ամերիկացի լրագրողները պարզել են, թե ովքեր են Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի հաշմանդամների կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հեղինակները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք Մերձավոր արևելքից են:
«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առճակատման պայմաններում Հայաստանի կողմից չեզոքություն պահպանելն օրվա հրամայականն է։ Առանց այն Էլ Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները այն աստիճան վտանգավոր են, որ առանց Հայաստանի ներգրավվածության քայլերի էլ երաշխիքներ չկան, որ իրավիճակը չի կարող լարվել, օրինակ՝ Թուրքիայի դրդմամբ հայ-ադրբեջանական սահմաններին եւ ղարաբաղյան շփման գծում»։
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Լոռիում, Թումանյանում, Տաշիրում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում,Եղեգնաձորում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում տեղում է ձյուն:
Վերջին 2-3 տարիներին եղել են սցենարներ, որոնք ուղղորդվել են իշխանության կողմից։ Հիմա ԲՀԿ-ի լիդերի էդ ամբողջ գործընթացը ՀԱԿ-ի հետ, չերեւա՞ց, որ իշխանությունը ԲՀԿ-ի…