
Թուրքիան խստացնում է ռուս լրագրողների մուտքը երկիր

Թուրքիան խստացրել է ռուս լրագրողների մուտքը երկիր: Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարտավոր են ստանալ թույլտվություն ու պետք է հավատարմագրվեն:
«Հայտնում ենք, որ Թուրքիայի Հանրապետություն լրագրողական գործունեության ծավալման նպատակով կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղևորությունների համար հարկավոր է ստանալ թույլտվություն ու հավատարմագրում»,- «Իզվեստիան» մեջբերել է ՌԴ-ում թուրքական դեսպանության հաղորդագրությունը:
Նրանք, ովքեր չեն հետևի նոր կանոններին, կպատժվեն:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Կրեմլին միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Անկարայի նկատմամբ ռուսական պատժամիջոցների: