Բաժիններ՝

Պուտինն այսօր ամենամյա ուղերձով կդիմի Դաշնային ժողովին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով, որտեղ կներկայացնի հաջորդ տարում երկրի զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները:

Ռուսաստանի նախագահը պետք է սկսի իր ելույթը Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին: Այդ ուղերձը կդառնա 22-րդը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ու 12-րդը՝ Պուտինի համար, գրում է TASS-ը:

Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը կսկսվի Կրեմլի պալատի Գեորգիևյան սրահում: Բացի Պետդումայի ու Դաշնային խորհրդի խորհրդարանականներից՝ հրավիրված են նաև ՌԴ կառավարության անդամները, Սահմանադրական ու Գերագույն դատարանների նախագահները, Ռուսաստանի գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի, Հաշվիչ պալատի նախագահները, շրջանային ղեկավարներ, բարձրաստիճան անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Պուտինի ելույթը կցուցադրվի ուղիղ հեռուստա ու ռադիոեթերով:
ՌԴ նախագահի պարտականությունն է հրապարակել ուղերձը, որում պետք է գնահատական տրվի երկրում իրերի դրությանն ու ներկայացվեն արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Կրեմլն ավանդաբար չի հրապարակում ուղերձի բովանդակությունը մինչ դրա հրապարակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս