Բաժիններ՝

ԱՄՆ ոստիկանությունը հրապարակել է Կալիֆոռնիայում հրաձգություն իրականացնողների անունները

Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը տեղեկություն է տարածել այն կնոջ ու տղամարդու մասին, ովքեր հրաձգություն էին բացել Սան-Բեռնարդինո քաղաքի սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության Inland շրջանային կենտրոնի սրահում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Իրավապահների տեղեկություններով՝ կենտրոնի վրա հարձակումը, որի հետևանքով սպանվել է 14 մարդ, ևս 17-ը տուժել են, իրականացրել են 28-ամյա Սաիդ Ֆարուկն ու 27-ամյա Տեշֆին Մալիկը: Ձերբակալության ժամանակ վերջիններս սպանվել են:

Հետաքննությունը ենթադրում է, որ Ֆարուկը մասնակցել է կենտրոնի սրահում կազմակերպված տոնական միջոցառմանը, հետո վերադարձել է այնտեղ իր կին համախոհի հետ ու կրակ բացել ավտոմատ զենքից, գրում է TASS-ը:

Սան-Բեռնարդինոյի ոստիկանության վարչության ղեկավար Ջերոդ Բերգուանի խոսքով՝ Ֆարուկն ու Մալիկը ներկայում հանցագործության միակ կասկածյալներն են: Ավելի վաղ հաղորդվում էր նաև երրորդ կասկածյալի մասին:

Չարագործների հանցագործության մոտիվների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ամերիկյան իշխանությունները դեռ չեն հրապարակում տեղեկություններ կասկածյալների անցյալի մասին, սակայն, ըստ ԶԼՄ-ների, Ֆարուկը վերջերս է եղել Սաուդյան Արաբիայում ու այնտեղից վերադարձել է կնոջ հետ, ում հետ ծանոթացել էր համացանցի միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին չարագործներից մեկի՝ Սաիդ Ֆարուկի անունը:Քննիչները դեռ չեն պարզել, թե որն է եղել հրաձգության պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը կարող էր ծագել երեկույթի ժամանակ տեղի ունեցած վեճի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս