Իրավիճակը տնտեսությունում բարդ է, սակայն ճգնաժամային չէ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում խոստովանել է, որ իրավիճակը երկրում բարդ է, սակայն հորդորել է վատատես չլինել, հայտնում է LifeNews-ը:

Պուտինի խոսքով՝ մինչ 2016թ. Ռուսաստանին հաջողվել է կայունացնել որոշն առանցքային ցուցանիշներն անգամ պատժամիջոցների ու համընդհանուր անբարենպաստի ֆոնի պարագայում:

«Մեզ հաջողվել է ավելացնել արդյունաբերական արտադրության տեմպերը, կայունացնել ազգային արժույթի փոխարժեքը, նվազեցնել կապիտալի արտահոսքը, նկատվել է նաև ինֆլյացիայի նվազում: Իրավիճակը բարդ է, սակայն ճգնաժամային չէ»,- ասել է նա:
Դրա հետ միասին, Պուտինը խորհուրդ է տվել պատրաստ լինել այն բանին, որ նավթի ցածր գներն ու պատժամիջները կարող են շարունակվել:

«Դա չի նշանակում, թե հիմա հարկավոր է սպասել, թե երբ կբարձրանա նավթի գինը: Այդ մոտեցումը սկզբունքորեն անընդունելի է: Ոչինչ չփոխելով՝ մենք կսպառենք մեր պահուստները»,- հայտարարել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս