«Ոնց որ իշխանություններն են սպասում, թե տեսնեն ինչ կլինի, ինչ մասսա կգա, նույնն էլ՝ ընդդիմությունը». «Հրապարակ»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը, «Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում, համեմատելով մեր հանրության հոգեվիճակը 2008-2011 թթ., հետո 2013-2014 թթ. «բուրժուադեմոկրատական» պրոցեսից հետո, երեկվա հանրահավաքն իր «բազմամարդությամբ» գնահատում է գերազանց։

– Վերջին տարիներին, հատկապես վերջին 2-3 տարիներին, այս հրապարակում բազմաթիվ ցույցեր են եղել՝ շատ ավելի բազմամարդ, քան դեկտեմբերի 1-ի հանրահավաքն էր, եւ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, օրեր շարունակ հացադուլ ու նստացույց են արել, սակայն իշխանությունը որեւէ հարցում իր դիրքերը չի զիջել։

– Վերջին 2-3 տարիներին եղել են սցենարներ, որոնք ուղղորդվել են իշխանության կողմից։ Հիմա ԲՀԿ-ի լիդերի էդ ամբողջ գործընթացը ՀԱԿ-ի հետ, չերեւա՞ց, որ իշխանությունը ԲՀԿ-ի…

– Իսկ «Ժառանգությո՞ւնը» որի առաջնորդը բազմիցս հանրահավաքներ է անցկացրել, նստացույց եւ հացադուլ, դրանք նո՞ւյնպես ուղղորդված են եղել իշխանությունների կողմից։

– Իհարկե ոչ, դա ուրիշ բան էր։ Անսպասելի ժողովրդի նորից ցասումը, որ, չտեսնելով ընդդիմության միավորումը, նա գնաց իր քվեն տվեց Րաֆֆուն։ Դա անսպասելի էր բոլորի համար։

– Ընդդիմությունը, սակայն, միասնական չէ այստեղ, շատ փոքր ուժերով եք։

– Ո՞վ է ասում, մեր միասնությունը կերեւա, երբ որ հրապարակը լցվի։ Վստահ եղեք, որ ընդդիմությունը ամբողջն էստեղ կլինի։

– Ո՞ւր է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուր են ՀԱԿ-ի անդամները, ՀԱԿ-ի մի մասն է միայն՝ շատ փոքր ներկայացվածությամբ, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը։

– Դե, կարծում եմ, նրանք մտածում են, սպասում են… ոնց որ իշխանություններն են սպասում, թե տեսնեն ինչ կլինի, ինչ մասսա կգա, նույնն էլ՝ ընդդիմությունը։ Ցավոք սրտի, էսօր բոլորը հաշվարկ են անում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս