
Սէֆիլյանը ընդունել է հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» հաղորդագրությունը
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Ընդդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը Շտաբի գրասենյակում ընդունեց հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին և ճակատի քարոզչական գործունեությանը:
Շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրություն, ժողովրդի իշխանությունը յուրացված է, ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրության մեխանիզմի, իսկ կուսակցությունների մեծ մասը գտնվում են ռեժիմի վերահսկողության ներքո ուստի Հայաստանում հնարավոր չէ դասական մեթոդներով զբաղվել քաղաքական գործունեությամբ և արդյունքի հասնել ընտրություննների կամ հանրաքվեների միջոցով:
Նա նաև տեղեկացրել է «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական գործունեության արդյունքները նշելով, որ այն հիմնական միտված է եղել ընդդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման և ժողովրդի մոբիլիզացիայի միջոցով հանցավոր ռեժիմին հեռացնելու և նրա նախաձեռնած սահամանադրական փոփոխուփյունները կասեցնելու նպատակին:
Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրել է նաև այդ նպատակին հասնելու ուղությամբ «Նոր Հայաստան» ճակատի և «Ոչ»-ի շտաբի սերտ համագործակցությունը նշելով, որ որոշակի պահից սկսած նրանք կարող են հանդես գալ միասնական մարտավարությամբ: