Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը՝ Դավութօղլուի ու Ալիևի քննարկման առարկա

Բաքու է ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրան Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը, հայտնում է APA-ն:

Դավութօղլուին ուղեկցում են Թուրքիայի ազգային հետախուզական վարչության ղեկավար Խաքան Ֆիդան, Թուրքիայի ԱԳՆ ապարատի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուն, Թուրքիայի պարենի, գյուղատնտեսության նախարար Ֆարուկ Չելիքը, Չավուշօղլուի տեղակալ Մեհմեդ Շիշմեքը, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրաքն ու այլք:

Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Վաղը Դավութօղլուն ելույթ կունենա ADA համալսարանում:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս