Վտանգների ու հնարավորությունների արանքում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարումը շարունակվում է, եւ առայժմ հաշտեցման եզրեր չեն նկատվում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին ստորագրեց Թուրքիայի դեմ տնտեսական հատուկ միջոցներ սահմանելու մասին հրամանը։ Մինչդեռ պաշտոնական Անկարան ձգտում է ցույց տալ, որ ավելի հավասարակշռված կեցվածք է դրսեւորում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդոդանը հայտարարել է, թե Անկարան կգործի «համբերատար, աոանց էմոցիաների»՝ մինչ պատասխան միջոցառումների մասին որոշում ընդունելը։ Թուրքիան ռուսական «Սու-24»-ի հետ կապված միջադեպից հետո ձեռնարկել է միջոցառումներ՝ թույլ չտալու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում՝ նշել է էրդոդանը Փարիզում լրագրողներին, որտեղ նա մասնակցում էր կլիմայի հարցերով գագաթնաժողովին։

Հայտնի է նաեւ, որ Ռուսաստանն արգելել է զբոսաշրջային ուղեգրեր վաճառել դեպի Թուրքիա եւ արգելել է այդ երկիր չարտերային չվերթներ՝ իրականացնել։ ՌԴ աոաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի խոսքերով՝ դա չի վերաբերելու այն չվերթներին, որոնց միջոցով Թուրքիայից դուրս են բերվում Ռուսաստանի քաղաքացիները։ Ըստ Շուվալովի՝ կանոնավոր ավիահաղորդակցաթյանն ապահովվելու է հավելյալ վերահսկողությամբ, որի պատճառն անվտանգության միջոցների մեծացման անհրաժեշտությունն Է։ Բացի այդ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ թուրքական բեռնատարները խնդիրներ են ունենում ռուս վրացական սահմանին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո թուրքական կողմը պատասխան քայլերի է դիմում՝ տեղեկացնում է Tert.am-ը հղում անելով «A Haber» կայքին։ Փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը պատրաստել ու վարչապետ Ա. Դավութօղլուի հաստատմանն է ներկայացրել փաստաթուղթ, որով ռուսական գործողություններից տուժած թուրքական ընկերություններին աջակցություն է ցուցաբերվելու, իսկ Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներ են ներկայացվելու։ Փաստաթղթում անղրադարձ կա տնտեսական, Էներգետիկ, զբոսաշրջության ոլորտներին։ Նախատեսվում Է ռուսական բեռնատարների նկատմամբ անել այն, ինչ ռուսական սահմանին է արվումթուրքական բեռների նկատմամբ, բոլոր մեքենաները մեկ առ մեկ զննվելու են։ Ռուսական կողմից հետ վերադարձված մթերքներն արագ իրացվելու են Թուրքիայում։ Թուրքական տեքստիլ արտադրանքի, պատրաստի հագուստի, էլեկտրական սարքերի, քիմիական միջոցնեի իրացման հարցում թուրք արտադրողին աջակցություն է ցուցաբերվելու։ Զբոսաշրջության զարգացման նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչների համար զեղչեր են կիրառվելու, իսկ ռուսներին այլեւս արտոնություններով զբոսաշրջային փաթեթներ չեն վաճառվելու։ Դրանով Թուրքիան սպառնում է վերջ դնել ռուսների համար էժան զբոսաշրջությանը։

Օրերս տեղեկության ստացվեց այն մասին, որ նոյեմբերի 29-ից ձգձվում է ռուսական դրոշով նավերի անցումը Բոսֆորի նեղուցով, որը միմյանց է կապում Սեւ եւ Մարմարա ծովերը։ Այդ մասին հայտնել էր Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը։ Ռուսական նավերը կիրակի տեղաշարժվել էին պտույտներով՝ երկար սպասելով նեղուց մուտք գործելուն։ Այդ օրն այլ երկրների նավերի պարագայում ձգձգումներ չեն գրանցվել։ Ավելի ուշ Կրեմլում Թուրքիայի կողմից ռուսական նավերի համար Սեւծովյան նեղուցները փակելու հնարավորությունն անվանել էին ապոկալիպտիկ սցենար։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Մոսկվան առաջարկում է զերծ մնալ նման իրավիճակը քննարկելուց։

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առճակատման պայմաններում Հայաստանի կողմից չեզոքություն պահպանելն օրվա հրամայականն է։ Առանց այն Էլ Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները այն աստիճան վտանգավոր են, որ առանց Հայաստանի ներգրավվածության քայլերի էլ երաշխիքներ չկան, որ իրավիճակը չի կարող լարվել, օրինակ՝ Թուրքիայի դրդմամբ հայ-ադրբեջանական սահմաններին եւ   ղարաբաղյան շփման գծում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս