Ակնկալում ենք բանակցությունների սահուն և արագ ընթացք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի հետ:

– ԵՄ-Հայաստան նոր, համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները ե՞րբ վերջապես կմեկնարկեն։

–   Բանակցությունները կմեկնարկեն շատ շուտով։ Ակնկալում ենք, որ դա կլինի դեկտեմբերի 7-ին։ Արտգործնախարար Նալբանդյանը կժամանի այստեղ՝ Բրյուսել, այստեղ կլինի նաեւ ԵՄ բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, եւ նրանք համատեղ մեկնարկ կտան բանակցայրն գործընթացին։

Բանակցող թիմերը նույնպես այստեղ են լինելու, եւ բացման արարողությունից հետո ակնկալում ենք, որ կմեկնարկեն բուն բանակցությունները։ Ամենայն հավանականությամբ, այս առաջին փուլը կտեւի երկու օր։ Մեր բանակցող թիմերը միմյանց բավական լավ ճանաչում են, նրանք միասին աշխատել են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վրա, հետեւաբար, հույս ունենք դեկտեմբերի սկզբներին հաջողությամբ անցկացնել բանակցությունների առաջին փուլը։

– Այս տարի ավելի վաղ Երեւան կատարած իր այցի ընթացքում հանձնակատար Հաննը հայտարարեց, որ նոր, համընդգրկուն ու համապարփակ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կբանակցվի ընթացիկ տարում։ Այդուհանդերձ, տարեվերջին բանակցությունները միայն սկսվում են։ Իմ իմացությամբ, մինչ այս մեկ այլ գործընթաց էր ընթանում, որը կոչվում էր «համատեղ վերնայում» (joint scopinf exercife)։ Որքանո՞վ էր էական այդ գործընթացը, եւ որքանով այն կարո՞ղ է օգնել բուն բանակցություններին։

– Իհարկե, համատեղ վերանայման գործընթացը կարեւոր նախապատրաստական փուլ էր Հայաստանի հետ բանակցությունների համար։ Գիտեք, մենք ավելի քան երեք տարի բանակցել Էինք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ   DCFTA–ն (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնությունը), որը վերջնահաշվում չնախաստորագրվեց,   ոոովհետեւ   Հայաստանը նախընտրեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը։ Այդ որոշման արդյունքում բանակցված փաստաթղթի որոշ սեգմենտներ կիրառելի չեն լինի ապագա ԵՄ-Հայաստան հարաբերությունների կոնտեքստում։

Այժմ մենք ի՞նչ արեցինք այդ «համատեղ վերնայման» ընթացքում։ Մենք միասնաբար վերաքննեցինք բանակցված Ասոցացման համաձայնագրի բոլոր չորս հիմնական հատվածները, որոնք վերաբերում են համապատասխանաբար քաղաքական երկխոսությանը եւ բարեփո խումներին, ներքին եւ արդարադատության հարցերին, առեւտրին եւ ներդրումներին, ոլորտային համագործակցությանը եւ ջանացինք հստակեցնել, թե դրանց որ դրույթները կարող են պահպանվել նոր համաձայնագրում, որտեղ փոփոխություններ կպահանջվեն, եւ, վերջապես, ինչը պետք է ջնջվի։

Այնպես որ՝ «համատեղ վերանայումը» բավականին ծավալուն աշխատանք էր, եւ դրա բարեհաջող իրականացման արդյունքում այժմ մենք որոշակիորեն գիտենք ոլորտներն ու հարցերը, որոնք պետք է բանակցվեն։ Հենց այդ իմացության արդյունքում Եվրամիության նախարարների խորհուրդը հաստատեց բանակցային հրահանգները (negating directives) ԵՄ-ի կողմից բանակցողների, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության (EEAS) համար։ Այժմ ԵՄ կողմի համար այդ հրահանգները կազմում են այն հենքը, որի հիման վրա մենք լիազորված ենք բանակցել։

Հաշվի առնելով մեր անցած երկարատեւ նախապատրաստական փուլը եւ արդեն մանրազնին վերանայված Ասոցացման համաձայնագրի առկայությունը, ինչպես նաեւ մեր բանակցող թիմերի նախկինում կուտակած համատեղ աշխատանքի փորձառությունը, միմյանց բավականին լավ ճանաչելու հանգամանքը՝ ակնկալում ենք, որ այդ բոլոր գործոնները կնպաստեն բանակցությունների սահուն եւ արագ առաջընթացին։ Բայց, այնուամենայնիվ, դա բարդ ձեռնարկում է, որն իրականացնելու համար ժամանակ հարկավոր կլինի։

– Ես, իհարկե, գիտակցում եմ, որ հարցնեմ թե ոչ, միեւնույն է՝ Դուք հազիվ թե բանակցությունների ժամանակացույցի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնեք։ Այնուամենայնիվ, կարելի՞ է հույս տածել, որ դրանք չեն տեւի այնքան երկար, որքան բուն Ասոցացման համաձայնագրի բանակցությունները։

– Անշուշտ, ես ինքս չեմ կարծում, թե մեկնարկող բանակցությունները կարող են տեւել տարիներ։ Ճիշտ եք նաեւ, որ ես ձեռնպահ կմնամ իրական ժամանակացույցի շուրջ ենթադրություններից։ Բայց այսքանը պետք է նկատի ունենալ եւ հիշել, որ հատկապես առեւտրի եւ ներդրումների հատվածն զգալիորեն փոփոխվելու է, եւ դա կպահանջի բավականին ժամանակ ու աշխատանք։

– Պոն. Վիգանդ, ցավալի է, որ Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, այդուհանդերձ, կան երեք ԱլԳ երկրներ, որոնք պայքարեցին այդ փաստաթղթի համար, ստորագրեցին այն եւ այժմ գտնվում են բարեհաջող գործադրման փուլում։ Քանի որ EASS-ում Ձեր տնօրինությունն է հետեւում Ասոցացման համաձայնագրերի կենսագործմանը, կարող եմ խնդրել՝ գնահատեք դրանց գործադրման ընթացքը։

– Մենք, իհարկե, մանրամասն դիտարկում, հետեւում ենք Ասոցացման համաձայնագրերի իրականացմանը Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Ինչպես հավանաբար գիտեք, այդ համաձայնագրերում, ավելի կոնկրետ՝ հավելվածներում, բազմաթիվ վերջնաժամկետներ են սահմանված, որոնցով նախանշվում են ԵՄ ստանդարտներն ու կարգավորումներն ազգային օրենսդրու թյան մեջ ներմուծելու ժամանակացույցը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս