
Ռուսաստանի հակաթուրքական հայտարարություններն արվում են նախկին ԽՍՀՄ-ի ոգով. Դավութօղլու

Ռուսաստանի հակաթուրքական հայտարարություններն արվում են նախկին ԽՍՀՄ-ի ոգով, Անկարայում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան հույս ուներ, թե Ռուսաստանն ազատվել է նման խորհրդային քարոզչական հռետորաբանությունից, սակայն փաստերը միանգամայն հակառակի մասին են վկայում:
«Հակաթուրքական քարոզչությանը ոչ ոք չի հավատում, բացի ռուսական իշխանություններից»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրայում խոցել են ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, ինչի հետևանքով երկու երկրների հարաբերությունները լարվել են: