Բաժիններ՝

Հայտնի է Կալիֆոռնիայի հրաձգության հեղինակի անունը. ԶԼՄ-ներ

Ամերիկացի լրագրողները պարզել են, թե ովքեր են Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի հաշմանդամների կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հեղինակները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք Մերձավոր արևելքից են:

«Մեկի անունը Սաիդ Ֆարուկ է, երկրորդ կասկածյալը նրա եղբայրն է: Երրորդ կասկածյալի անունը դեռ հայտնի չէ»,- հայտնում է CNN-ը:

Հիշեցնենք, որ չարագործները կրակ են բացել Սան-Բեռնարդինոյի սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության Inland շրջանային կենտրոնի սրահում, որտեղ այդ պահին կազմակերպվել է երեկույթ պետծառայողների համար:
Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով սպանվել է 14 մարդ: Քննիչները դեռ չեն պարզել, թե որն է եղել հրաձգության պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը կարող էր ծագել երեկույթի ժամանակ տեղի ունեցած վեճի հետևանքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031