
Ավազակային հարձակում Արարատի մարզում. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում դիմակավորված 3 հոգի՝ զինված, խաբեությամբ ներս են մտել «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել են Դարակերտ գյուղի բնակիչ, 27-ամյա Յուրի Քալոյանին, ով աշխատում է պահակ, այնուհետև ներս են մտել ՍՊԸ-ի դրամարկղի սենյակ, կոտրել մետաղյա պահարանի դուռը և այնտեղից հափշտակել 24 մլն 770 հազար դրամ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: