Apple-ն ու Samsung-ն օգտվում են երեխաների աշխատանքի արդյունքից. Amnesty
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պնդում է, որ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, ներառյալ՝ Apple-ը, Samsung-ն ու Sony-ն, ի վիճակի չեն եղել անցկացնել հասարակ ստուգումներ, որպեսզի համոզվեն, որ այն նյութերը, որոնք օգտագործվում են նրանց արտադրանքներում, չեն արդյունահանվում երեխաների կողմից:
Զեկույցի հեղինակները պարզել են, թե ինչպես են միջնորդները կոբալտ գնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանքահորերից, որտեղ ակտիվորեն օգտագործվում է երեխաների մանկական աշխատանքը ու դրանք վերավաճառում չինական Zhejiang Huayou Cobalt Ltd հսկայի դուստր ընկերությանը, հայտնում է BBC-ն:
Իր հերթին, Zhejiang Huayou Cobalt Ltd-ից նյութեր է գնում ավելի քան 10 անդրազգային կորպորացիա:
Կաբոլտը լիթիում-իոնային մարտկոցների առանցքային բաղադրատարր է, ու նյութի նվազագույնը 50%-ն արդյունահանվում է Կոնգոյում:
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ նվազագույնը 80 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանքերում 2015-2015թթ.:
Amnesty-ն ներկայացրել է 7 տարեկանից բարձր երեխաների վկայությունները, որոնք ենթադրաբար աշխատում են հանքերում:
Զեկույցում մատնանշված ընկերությունները հայտարարել են, որ միջոցառումներ են ձեռնարկում մանկական աշխատանքն արգելելու ուղղությամբ: