
ԵՄ-ն չի կարող հաղթահարել միգրացիոն ճգնաժամը մոտակա ամիսներին. Ավստրիա

Եվրամիությունը չի կարող հաղթահարել փախստականների հոսքի կազմակերպման խնդիրը համատեղ որոշմամբ, հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգը:
«Հիմա մենք խնդիրներ ունենք փախստականների հոսքի ուղղության ու կազմակերպման հետ: Մենք հասել ենք մեր հնարավորությունների սահմանին: Դա խնդիր է, որը հարկավոր է լուծել: Ես վստահ եմ, որ մենք չենք կարող դա անել՝ հասնել եվրոպական որոշման Եվրամիության ներսում հաջորդ ամիսների ընթացքում, այդ իսկ պատճառով հարկավոր է որոշել այն ազգային մակարդակում»,- ասել է նա՝ հանդես գալով այսօր Վիեննայում անցկացվող Euromoney համաժողովում:
Նրա տեղեկություններով՝ արդեն Եվրոպա է ժամանեկ գրեթե 1,5 միլիոն փախստական, ընդ որում, նրանց 1,3 միլիոնը նախընտրել է մնալ Գերմանիայում, Ավստրիայում ու Շվեդիայում, հայտնում է «Ռոսբալտը»: