
Իրանը կարող է միանալ TANAP գազատարի նախագծին

Պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանը կարող է միանալ այնպիսի խոշորագույն տարածաշրջանային խոշոր նախագծերի, ինչպիսին է TANAP-ը։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է լրագրողներին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։
Նրա խոսքով՝ Իրանը նաև պլանավորում է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
«Մենք մասնակցելու ենք բոլոր նախագծերին, որոնք կարող են օգտակար լինել երկրին»,- նշել է դիվանագետը:
Նա կարծում է, որ Իրանը կարող է օգտվել Ադրբեջանի ներդրումներից՝ իրականացնելու տրանզիտային նախագծեր:
«Մենք կարող ենք ներդրումներ կատարել նավթային ոլորտում Ադրբեջանի հետ միասին։ Իրանը պատրաստ է օգտվել Ադրբեջանի ներդրումներից շինարարության ոլորտում»,- հայտարարել է վերջինս։
TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականի սկզբին:
TANAP-ի բաժնետերերի կազմը հետևյալ տեսքն ունի՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 58 տոկոսը, թուրքական Botas-ին՝ 30 տոկոսը, BP-ին՝ 12 տոկոսը: