![](/banners/BeFunky-design.jpg)
Կանադան մինչև ամառ կարող է չեղյալ հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/kanada1.jpg)
Կանադայի կառավարությունը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հայտնում է СВС հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ դա կարող է տեղի ունենալ «2016 թվականի ամառվանից ոչ ուշ»:
Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելը Կանադայի համար հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հունվարի 16-ին ԵՄ-ն, ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ տնտեսական ու ֆինանսական սահմանափակումները: