Բաժիններ՝

«Հարգում ենք Գվարդիոլայի որոշումը և ցանկանում ենք նվաճել 3 տիտղոս». Ֆիլիպ Լամ

Մյունխենյան «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ թիմը ձգտում է ավարտել մրցաշրջանը մաժորային նոտայով: Իսկ դա, ըստ ֆուտբոլիստի, ենթադրում է 3 տիտղոսների նվաճումը:

«Մեր նպատակն է, որպեսզի ցուցադրենք հաջող ֆուտբոլ: Դա մեզ համար նշանակում է հաղթանակ 3 մրցաշարերում: Սակայն մենք գիտենք, թե ինչքան դժվար է դա անելը»,- Լամին ցիտում է Goal ինտերնետ պորտալը:

Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու որոշման վերաբերյալ Լամն ասել է. «Հաճելի է խաղալ Գվարդիոլայի ղեկավարության ներքո: Բայց ես 6 տարեկանից սովոր եմ տեսնել ֆուտբոլիստների և մարզիչների գալն ու գնալը: Դու ընդունում և հարգում ես Գվարդիոլայի որոշումը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031