«Հուսով եմ, որ թենիսում պայմանավորված խաղեր չկան, և, երբ դու կորտում ես, փողը ոչ մի դեր չի խաղում». Մարիա Շարապովա
Աշխարհի 5-րդ ռակետը համոզված է, որ թենիսը մաքուր սպորտաձև է: «Ես հուսով եմ, որ պրոֆեսիոնալ թենիսում պայմանավորված խաղեր չկան: Ինձ համար սպորտն ինքը շատ ավելի մեծ բան է նշանակել, քան փողը: Ես գիտեմ, ինչքան ավելի դու հաջողակ ես և շատ խաղեր ես հաղթում, ինչքան ավելի մեծ է մրցանակային ֆոնդը, այնքան ավելի շատ փող ես ստանում: Բայց վերջնական հաշվով, դա երբեք ինձ համար չի եղել շարժիչ ուժ սպորտում: Այստեղ շատ ավելի մեծ բան կա: Մրցակցությունը, ավելի լավը լինելու ցանկությունը, խաղը հազարավոր մարդկանց առջև: Երբ դու կորտում ես, փողը ոչ մի դեր չի խաղում:
Ես չեմ կարծում, որ նշանակություն ունի, թե ինչ մակարդակի վրա ես դու: Սպորտն ինքը նշանակություն ունի: Դա մեր կարիերան է, մեր աշխատանքը»,- ասել է Շարապովան, ում խոսքերն է մեջբերում Australian Open-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ ATP-ի վարկանիշով առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել էր, որ 2007թ. միջնորդների միջոցով առաջարկություն է ստացել 200 հազար դոլարի դիմաց հանձնել Սանկտ Պետերբուրգի մրցաշարի առաջին շրջանի խաղը:
Ըստ BBC-ի տվյալների՝ 16 թենիսիստներ, որոնք որոշակի ժամանակ մտել են թոփ-50-ի մեջ, վերջին 10 տարիների ընթացքում կասկածվել են պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ, բայց խուսափել են պատժից: Կասկածի տակ ընկած թենիսիստներից ի քանիսը հանդիսանում են 2016թ. Ավստրալիայի Բաց առաջնության մասնակիցներ, որը մեկնարկեց երկուշաբթի Մելբուռնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը