Երկրաշարժից մեջքի կոտրվածք ստացած աղջիկը 27 տարի անց երեխա է ունեցել
tesankyun.am-ը գրում է. 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի դպրոցում 15-ամյա Մարինե Թորոսյանը ողնաշարի կոտրվածք է ստացել: Մարինեի խոսքերով՝ իրեն բուժման համար տարբեր տեղեր, այդ թվում՝ ԱՄՆ են տարել: Սակայն բուժումն արդյունք չի տվել, նա գամված է հաշմանդամի սայլակին:
2015թ. Մարինեի կյանքում կարեւոր իրադարձություն եղավ, ծնվեց նրա աղջիկը: Անգելինան այժմ 5 ամսական է: Մարինեն ասել է, որ ինքը մոր հետ բնակվում է Ջրաշենում, հորական տանը, Մարինեի հայրը կյանքից վաղ է հեռացել :
Մարինեն իր սոցիալական վիճակի մասին ասել է. «Հաշմանդամության 30 հազար դրամ թոշակ եմ ստանում: Բժիշկները արգելել են երեխային կովի կաթով կերակրել: 30 հազար դրամ թոշակը աղջկաս կաթի 10 օրվա գումարն է»:
Մարինեն ասել է, որ պետական մամինների եւ բարեգործների կողմից ինքը եւ դուստրը ուշադրության չեն արժանանում:
Կայքի այն հարցին, թե արդյոք մարդիկ հետաքրքրվո՞ւմ են Անգելինայի հոր ինքնությամբ:
«Դա իմ անձնական գործն է»՝ ասել է Մ. Թորոսյանը:
Լուսանկարները ՝ odnоklаsniki.ru կայքում Մարինե Թորոսյանի բաց պրոֆիլից