Բաժիններ՝

««Լիվերպուլը» պահեր է ստեղծում, բայց ինչ-որ պատճառներով չի կարողանում դրանք իրացնել». Ջորդան Հենդերսոն

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն ասել է, որ իր ակումբը կշարունակի պայքարը թոփ քառյակում տեղ գրավելու համար, ինչը Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք է տալիս:

«Ես վստահ չեմ, որ «Լիվերպուլը» դուրս է մնացել թոփ քառյակի համար պայքարից: Հիմա մենք չենք գտնվում այդ գոտում, բայց պետք է շարունակենք այդ պայքարը: Մենք ստեղծում ենք պահեր, բայց ինչ-որ պատճառներով չենք իրացնում դրանք, ինչպես եղավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Մենք պետք է առաջ գնանք: Ֆուտբոլը դա այնպիսի սպորտաձև է, որտեղ դու կարող ես լավ խաղալ, բայց արդյունքում՝ պարտություն կրել»,- Հենդերսոնի բառերն է մեջբերում Four Four Two պարբերականը:

Այս պահին Յուրգեն Կլոպի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը և իր ակտիվում ունի 31 միավոր: «Լիվերպուլը» 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմից» ետ է մնում 8 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս