Բաժիններ՝

«Չեմ վախենա դառնալ «Ռեալի» գլխավոր մարզիչ». Ռաուլ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը չի բացառում, որ ապագայում կաշխատի Թագավորական ակումբում: Ընդ որում, Ռաուլն իրեն պատկերացնում է մի քանի պաշտոններում:

«Ես ժամանակ ունեմ «Ռեալ» վերադառնալու համար: Ինձ հետ կապված՝ խոսում են նախագահի, մարզական տնօրենի, մարզչի պաշտոնների մասին, և ես ոչինչ չեմ բացառում: Եթե երբևէ զգամ, որ պատրաստ եմ գլխավորել «Ռեալը», ապա չեմ վախենա դա անել: Իմ կյանքում ես շատ եմ ռիսկի դիմել և կշարունակեմ այդպես էլ անել: Տա Աստված, որ երբևէ ինձ հաջողվի օգտակար լինել «Ռեալին»: Սակայն ֆուտբոլիստի հաջող կարիերան դեռ չի նշանակում, որ դու հաջող կլինես նաև մարզչի պաշտոնում»,- Ռաուլին ցիտում է EFE-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս