
«Կարծում եմ, «Բորուսիան» ձեռք կբերի 1 կամ 2 նոր ֆուտբոլիստ». Թոմաս Տուխել

Դորտմունդյան «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը չեն բացառում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը: Այդ մասին ասել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Կարծում եմ, մենք ձեռք կբերենք 1 կամ 2 ֆուտբոլիստ: Մեզ անհրաժեշտ է բարձրացնել թիմի մակարդակը և ուժեղացնել մրցակցությունը մարզումների ժամանակ: Փետրվարից մենք պետք է շատ հանդիպումներ անցկացնենք: Այնպես որ, թիմին անհրաժեշտ է ցուցադրել համապատասխան մակարդակի խաղ»,- Տուխելին է ցիտում Bild-ը:
Բունդեսլիգայի առաջին շրջանի արդյունքներով՝ Դորտմունդի «Բորուսիան» հավաքել է 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջատար մյունխենյան «Բավարիայից» դորտմունդցիները ետ են մնում 8 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը