Բաժիններ՝

Լաթաքիայում ԴԱԻՇ-ի շարքերում դասալքության դեպքեր են տեղի ունենում

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է ԴԱԻՇ-ի մի քանի տասնյակ զինյալների դասալքության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Նկատվում են զանգվածային դասալքության փաստեր ու զինյալների ամբողջական ստորաբաժանումների կողմից ռազմական գործողությունների ժամանակ մարտերից խուսափելու փորձեր: Այսպես, դաշտային հրամանատար Աբու Խալդունի բանդիտական միավորումը՝ մոտ 30 մարդ, կիրակի դասալքություն է կատարել իր զբաղեցրած դիրքերից ամբողջ կազմով»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Բացի այդ՝ նա հայտնել է ռուսական ավիացիայի կողմից ԴԱԻՇ-ի հարյուրավոր օբյեկտների ոչնչացման ու Ռուսաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031