Բաժիններ՝

Ադրբեջանը կվերանայի 2016 թվականի պետբյուջեն

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն կվերանայվի։ Այդ մասին, ինչպես հայտնում է contact.az-ը, այսօր Միլի մեջիսի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն։

Վերջինս դա բացատրել է երկրի եկամուտների կրճատմամբ՝ կապված նավթի գնանկման հետ:

Զիյադ Սամեդզադեի կարծիքով՝ տնտեսական պլաններն ու ծախսերը պետք է «ճշգրտվեն, իսկ ընթացիկ ծախսերը՝ կրճատվեն»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն կազմվել է՝ առաջնորդվելով նավթի 1 բարելի գինը 50 դոլարի սահմանում հաշվարկից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031