«Եկավ-հասավ նրան, որ թեկուզ մեկ-երկու վարակված անասունի մսից իմացան, ու փակեցին որոշ տեսակների մթերքների արտահանումը Ռուսաստան: Եթե դրա մասին բարձրաձայնեինք ու կանխարգելիչ միջոցառումներ անեինք աշնանը, միգուցե նման վիճակ չունենայինք»:
Մեր կուսակցական համակարգին նայելիս՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս մոդելն են ուզում ներդնել Հայաստանում: Վերջ ի վերջո, ի՞նչ է նշանակում կոալիցիա. ես շահագրգռված եմ քո մեջ, դու շահագրգռված ես իմ մեջ, ես չեմ կարող լուծել իմ ծրագրերն առանց քեզ, դու չես կարող լուծել քո ծրագրերն առանց ինձ: Կա՞ արդյոք այդ տեսակ մոտեցում, կարծում եմ՝ ոչ»:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատը ևս մեկ տարով երկարաձգվել է:
Ռուսաստանի, Վրաստանի ու Ֆիլիպինների նավաստիներին Նիգերիայում պատանդ են վերցրել, հայտնում է The New York Times-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հաղթեց «Սասուոլոյին» (2:0), «Յուվենթուսը»` «Ջենովային» (1:0), իսկ «Նապոլին»` «Լացիոյին» (2:0):
Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումները շփման գծի երկայնքով ու սահմանի երկարությամբ անհանգստություն են հարուցում:
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Հանդիպման թեման սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցության, Հայաստանում սոցցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների, երեխաների առցանց պաշտպանության հարցերն էին:
Փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ: Մայրության նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կայացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով վրացական լրատվամիջոցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում այց կկատարեն տարածաշրջան: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Տիգրան Սարգսյանն էր, որ իրականում ամենալավ բանկային համակարգը ստեղծեց ԱՊՀ նախկին տարածքի բոլոր երկրներում, և այդ իրողությունն ապացուցվում է այն կայունությամբ, ինչն այսօր ունենք մեր բանկային համակարգում: Բնական է, որ խնդիրներ կլինեն, բայց սա այն իրողությունն է, որը ոչ միայն մենք ենք նշում, այլև միջազգային մեր գործընկերները: Ժամանակն ու իրողություններն առանց հաշվի առնելու՝ գնահատականներ տալը ճիշտ չէ։ Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել Տիգրան Սարգսյանին՝ իր բավականին բարձր ու պատասխանատու պաշտոնում, որովհետև իր հաջող աշխատանքի արդյունքներից օգտվելու ենք ոչ միայն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այլ նաև ԵՏՄ-ին անդամակցող բոլոր երկրների քաղաքացիները»:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին, նա նշեց, որ տարբեր հիվանդությունների տեսակների հետ կապված՝ էլի են պատժամիջոցներ կիրառվել, և հիշեցրեց տարիներ առաջ սիբիրյան ախտի պատճառով առաջացած խնդիրները. «Մենք լրջագույնս վարակված ենք նման հիվանդություններով։ Դրանք միգուցե դիվերսիայի արդյունք են և գալիս են Թուրքիայից: Դաբաղի խնդիրը կա, և մեզ դնելու է պատի տակ ու գնդակահարի»:
Ժնևում ընթացող Սիրիայի հարցով բանակցությունների խափանման մեջ մեղավոր են Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է Reuters-ը:
Անկարան բացատրել է երկնքի փակումը ռուս ռազմական տեսուչների առաջ «Բաց երկինք» նախագծի շրջանակում նրանով, որ չի կարողացել Մոսկվայի հետ պայմանավորվել թռիչքի երթուղու շուրջ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը:
Միգրացիոն ճգնաժամի կարգավորման շրջանակում ԵՄ-ն համաձայնության է եկել Թուրքիային հատկացվելիք բազմամիլիարդանոց օգնության փաթեթի տրամադրման շուրջ:
Փետրվարի 2-ին ժամը 16:02-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Մ. Իսրայելյանը համայնքի տարածքում հողագործական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է չպայթած զինամթերք, հայտնում են ծառայությունից:
Լաբորատոր կերպով հաստատվել է, որ 2 օր առաջ Աջարիայում մահացած երիտասարդ կինը դարձել է խոզի գրիպի (H1N1) զոհ:
Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:
Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում՝ Սիրիայի Թուրքմանդաղի շրջանում, սպանվել են սիրիացի ու ռուս 15 զինծառայողներ, որոնցից 8-ն ունեցել է գեներալի կոչում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով սիրիական ընդդիմությունում իր աղբյուրին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին:
Մոսկվան չի մոռանա, որ Թուրքիան «աջակցում է ահաբեկչությանը», սակայն բարեկամ կմնա թուրք ժողովրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում, հայտնում է RIA Novosti-ն:
Սպանվածը Ադրբեջանի զինված ուժերի ծառայող Միրզոև Իմրան Խուդավերդի օղլուն է:
Ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում մոտ 2700 մարդ: Հայաստանի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունը երկրորդ տեղում է` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.6%):
Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ «Ճամփորդ թերթ» ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը:
Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: