Շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից և զսպիչ քայլերի է դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29