
Լևոն Արոնյանի կինը երևանցիներին շաբաթաթերթ է նվիրում. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ` այսուհետ ամեն երեքշաբթի երևանցիները հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար կարող են ձեռք բերել «Ճամփորդ» շաբաթաթերթը:
Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ «Ճամփորդ թերթ» ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը:
Թերթի տնօրեն Սուրեն Մխիթարյանը կայքի հետ զրույցում նշել է, որ «Ճամփորդ»-ը լույս կտեսնի 15 000 օրինակով և քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անվճար կառաքվի երևանցիներին:
Առաջին համարում այսօր սյունակով հանդես է եկել Արիանան՝ իր ընթերցողին բացելով գաղտնիք իր կյանքից: Ապա գրել է «Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը», և կլինեմ ձեր կողքին ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված…»:
Ի դեպ, Արիանան Երևանում մի քանի բիզնես ունի. Նրան է պատկանում «STOP» ակումբը, «40 degrees» (40d.am) խմիչքների առաքման գրասենյակը: