![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունը երկրորդ տեղում է
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/qaxckex4.jpg)
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: ԱՀԿ կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը բնակչության բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներից է:
Ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում մոտ 2700 մարդ: Հայաստանի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունը երկրորդ տեղում է` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.6%):