Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը հայտնում է, որ հայ բռնցքամարտիկը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
Ուշադրություն. հարկադիր բուժման մեջ գտնվողը հոգեբուժարանից դիմել է փախուստի
«Պատահական չէ մտածված, որ ֆեյսբուքյան խաղերն ամենագրավիչն են մարդկանց համար, քանի որ սոցցանցերի պատմության մեջ առաջին անգամ դրանք հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ: Իհարկե, դրանց ստեղծողներն այդ միջոցով գումար են աշխատում՝ գովազդի հաշվին, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է Ֆեյսբուքի միջոցով, հարցնում է օգտատիրոջից, թե ի՞նչ է թույլատրվում կատարել ձեր անունից»:
Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
«Որքանով տեղյակ եմ, մեր երկրների պաշտպանական համագործակցությունը զարգանում է: Իրանն ունի զենքի հավելյալ ծավալներ գնելու ցանկություն Ռուսաստանից, ու Ռուսաստանի կառավարությունը նույնպես ցանկություն ունի դրական պատասխան տալ նման կարգի հարցերին: Հաշվի առնելով դա՝ երկու կողմերը պետք է հասկանան միմյանց»,- հայտարարել է Վելայատին Մոսկվա կատարած այցի արդյունքներով:
Մեծ Բրիտանիան մինչև 2020 թվականը հավելյալ 1,75 մլրդ դոլար կհատկացնի սիրիացիներին օգնելու նպատակով, որոնք տուժել են երկրում պատերազմից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:
107 տարեկանում մահացել է իսպանացի գինեգործ Անտոնիո Գարսիա Դոկամպոն, ով ամեն օր ջրի փոխարեն գինի է օգտագործել, հայտնում է ABC-ն:
Եվրախորհրդարանը Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմաններից մեկը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է Ստրասբուրգի նստաշրջանի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Գերմանիայի ոստիկանությունը ստուգայց է անցկացրել երկրի մի քանի քաղաքներում ու 2 մարդու է կալանավորվել ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու ու ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է korrespondent.net-ը:
Այս հանգստյան օրերին տեղի կունենան գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի հանդիպումները: Դորտմունդի «Բորուսիան» այս տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ կմրցի Բեռլինի «Հերտայի» հետ:
Ամերիկյան հեղուկ բնական գազի Եվրոպա մատակարարման հեռանկարները ստիպում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հետևել նավթային շուկայում Սաուդյան Արաբիայի ռազմավարությանն ու այն կիրառել գազային շուկայի նկատմամբ՝ գազային պատերազմ սկսելով շուկայում, գրում է Financial Times-ը:
Զինված և հանրության համար խիստ վտանգավոր «Ուջանիկի» վնասազերծման մանրամասները:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունն ու հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը մերժի իր հայցն ընդդեմ Բրիտանիայի, տեղեկացնում է BBC-ն:
Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը:
Սույն թվականի փետրվարի 1-ին, Խումբը կրկին այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդները հանդիպել են Գ. Սաֆարյանին, վերջինս շարունակում է գտնվել նույն խցում: Գ․Սաֆարյանը այցելության պահին, որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից՝ նրա խոսքերով վերը նշված խցում ապահովված է իր անվտանգությունը:
Այսօր ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը լրագրողներին էր ներկայացնում վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ վիճակում է հայաստանյան աշխատանքային շուկան, վերջին տվյալների համաձայն՝ նվազե՞լ, թե՞ աճել են աշխատանքի ռեսուրսները Հայաստանում: Բանախոսն ամփոփեց նաև 2014թ. տվյալները և ներկայացրեց 2015թ. արդյունքները:
Հռոմի պապի օրն այնքան ծանրաբեռնված է, որ մեզ համար դժվար է տեղ գտնել այդքան երկար պրոցեսի համար, ինչպիսին են նկարահանումները խաղարկային ֆիլմում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Եվրահանձնաժողովը նվազեցրել է 2016թ. Brent ապրանքանիշի նավթի միջին գնի գնահատականը ավելի քան եռակի՝ մինչև 1 բարելի դիմաց 35,8 դոլար: Աշնանային զեկույցում զեկույցի հեղինակները կանխատեսել էին 1 բարելի դիմաց 54,2 դոլար, հայտնում է BBC-ն:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն ամփոփել է Անգլիայի առաջնությունում «Ուոտֆորդի» դեմ անցկացրած խաղը (0:0):
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային կարծիքի առաջատարների եւ մեր հայրենակիցների հետ:
«Հակաճգնաժամային հիմնադրամի հետ մենք կնքեցինք համաձայնագիր բյուջետային աջակցության վարկի վերաբերյալ և ուզում եմ հիշեցնել, որ անդամ-պետություններին բոլորին մերժվեց, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մեր վերցրա ծ պարտավորությունները շատ ավելի բարձր էին, համահունչ էին ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի՝ նման դեպքերում առաջադրվող պայմաններին: Դրանցից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին, որը հետևյալն է՝ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Հաշվի առնելով նախորդ տարիների շարունակական ծրագրերը՝ մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որպեսզի ձեռնպահ մնան այդ դրույթից»
Իրականացվել է Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման առաջին քայլը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից: «Ինդոնեզիա այցելող ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ երկիր ժամանելուն պես»,- ասված է գրառման մեջ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշերի թարմացված աղյուսակը:
Բրիտանացի երգիչ, սըր Էլթոն Ջոնն արգելել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը քաղաքական միտինգների ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:
«Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը հենց մարդու իրավունքների պաշտպանն է, դրա համար նա ունի նաև լծակներ՝ իրավապահ մարմիններ, պաշտոնյաներ, ովքեր պետք է կանխեն մարդու իրավունքների խախտումը մեր երկրում: Իսկ քանի որ Սովետական միությունից հետո Հայաստանը պետք է անցումային շրջան ունենար, մարդու իրավունքների դաղափարը հասանելի դարձնելու, քարոզչական նկատառումներով արժեր ունենալ նման պաշտոն»: