Էդպիսի խոսակցություն եթե չկա, ես ո՞նց ասեմ: Ասեմ ուզում եմ կամ չեմ ուզում՝ էդ էլ անիմաստ բան է, իմաստը ո՞րն է: Դա երկրի ղեկավարն է որոշում, դա իմ որոշելիքը չի: Ես մի քանի անգամ ասել եմ. որտեղ կորոշի՝ այնտեղ էլ կաշխատեմ, չի որոշի՝ կմնամ իմ տեղում: Դա իմ դաշտից դուրս է, ես չեմ կարող ասել:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեսանյութ է հրապարակել է, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ ահաբեկիչը սպանում պատանդ վերցված տղամարդուն, հայտնում է The Daily Mail-ը:
Իրավապահներն օրերս հայտնաբերել են 1988 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, ով 2014 թ. հուլիսի 1-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Սիրիայի ազատ բանակը մանրամասն կերպով տեղեկություն է տրամադրել ամերիկյան TOW հրթիռի միջոցով ռուս սպաների ոչնչացման մասին: Այս մասին իր բլոգում գրել է InformNapalm ակտիվիստ Կատերինա Յարեսկոն՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն աշխարհազորայինների հետ համատեղ զինյալներից խլել է երկրի հարավում գտնվող Օսման ռազմավարական քաղաքը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով լիբանանյան Al Manar հեռուստաալիքին:
Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Ռուսական TASS լրատվական գործակալությունում խուզարկություն է ընթանում, հայտնում է Дождь հեռուստաալիքը:
Անցած գիշեր Քյոլնում գրանցվել է 22 հանցագործություն, որոնք կապված են սեքսուալ ոտնձգությունների հետ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Քյոլնի ոստիկանությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հաձարկման դեպքի առթիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Երկու անձ ձերբակալվել է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ամբողջությամբ աջակցում է Սիրիայում քաղաքական կարգավորման գաղափարին:
«6 միլիարդ դոլար կհատկացվի 2016-ին, ևս 5 մլրդ դոլար հաշվարկված է երկարաժամկետ հեռանկարում ու հատկացվելու է 2020 թվականին»,- բանակցություններից հետո հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ում խոսքերը ներկայացնում է RIA Novosti-ն:
ԱԱԾ նախկին պետք Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, թե «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի վերաբերյալ լրջագույն մի բան կա նախաքննության ձեռքին: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել է՝ մեղադրվելով ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ:
«Մեր մոտեցումները համընկնում են, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն ունենանք: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ ջանքերը Հայաստանի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում և կարևորում ենք շարունակական համագործակցությունը», – նշել է վարչապետը:
Playboy-ի մոդել, Snapchat-ի աստղ Քեթի Մեյը մահացել է 34 տարեկանում, հայտնում է People-ը:
Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն:
Միայն ավելի ուշ Բայանդուրի սահմանապահ ուղեկալի մոտ` ջրային պոմպի հարևանությամբ, տեսել են, որ ինչ-որ մեկը լապտերով իրենց է մոտենում: «Կանգնիր, ով է հրահանգին», Պերմյակովը պատասխանել է. «Ձեզնից եմ, գալիս եմ մերոնց մոտ»:
Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի Լաթաքիայի շրջանի Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու, դրա հարակից տարածքների և գերեզմանատանը հասցված վնասները:
Ոչ մի շփում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև չի եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նավթը Մերձավոր Արևելքում միշտ էլ կիրառվել է որպես քաղաքական զենք
Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում տեղի է ունեցել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը 12 երկրների առևտրի նախարարների մասնակցությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Թուրքիան պարբերաբար խախտում է Բաց երկնքի մասին պայմանագիրը, ու ԵԱՀԿ մյուս երկրները նույնպես չարաշահում են այդ դրությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։
«Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկը այն նույնքանով կնվազի: Այսպիսով կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0+2, ցերեկը +1+3 աստիճան տաքություն»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հարկավոր է ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանել Ռուսաստանի ագրեսիայից:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել, սակայն պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե Գերագույն ռադան նման որոշում կայացնի, հայտնում է RIA Novosti-ն:
Սիրիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ հաստատվել էին, թուրքական զինյալներն ըստ էության պարտություն են կրել։ Թուրքիան կորցնում է հսկողությունը ու ծանր վիճակում է հայտնվել սիրիական կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրներում։ Իր հարավային սահմանների վրա Թուրքիան «ստացավ» ռուսական զինված ուժ։ Թուրքական ռազմավարությունը, ըստ էության, «կրախ» ապրեց։
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան կանգնեցնում է փլուզման եզրին, գրում է The Independent-ը:
Սաուդյան Արաբիան մտադիր է մի քանի հազար զինծառայող ուղարկել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային օպերացիաներին մասնակցելու նպատակով:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ին ված ուժերի աջակցման նախարարությընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինան «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: